Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Ապագայի բանաձևերը․ Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը։

Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայ ժողովրդին պատմականորեն վիճակված է ապրել այս հողի վրա:

Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ։ Հայերն այստեղ ապրում են դարերով և պետք է շարունակեն ապրել և արարել։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն։ Դրա համար հարկավոր է հասկանալ, որ խաղաղությունն ու համագործակցությունը՝ կառուցված ազգային առաջնորդների վախի զգացողության, ցանկացած գնով իրենց իշխանությունը պահելու և սեփական ժողովրդի զգացմունքները մանիպուլացնելու նրանց ձգտման վրա, մեր տարածաշրջանում միշտ ընկալվելու է որպես թուլություն, հարկադրանք և, ի վերջո, նվաստացում: Ընդ որում, այդպիսի բացասական ընկալումն ինքնաբերաբար տարածվելու է ամբողջ ժողովրդի վրա։ Սա Կովկասն է․ այստեղ կարելի է փիլիսոփայել ազատականության, բաց լինելու, կյանքի նոր իմաստի մասին։ Սակայն ներքուստ ընկալման քիմիան հիմնված է թեժ զգացմունքների, հույզերի ու կարծրատիպերի վրա: Մեր ձգտումներում մենք առաջադեմ ենք, սակայն հոգու խորքում գերակայում է արխաիկությունը։

Այսօր Հայաստանի իշխանությունները գտնվում են իրենց գործընկերների կողմից ուժեղ ճնշման ներքո՝ գործընկերների, որոնք փորձում են թույլ չտալ մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի ամրապնդումն ու ընդարձակումը։ Իշխանության նկատմամբ այդպիսի ճնշում առկա է նաև երկրի ներսում, օրինակ, այն հասարակական-քաղաքական ուժերի կողմից, որոնք երկար տարիներ ֆինանսավորվել և աջակցություն են ստացել արևմուտքի կողմից։ Ռուսաստանի հետ Հայաստանի ավելի խորը և ինստիտուցիոնալ ինտեգրացիան նրանց արդիականությունն ու ներկայությունը խնդրահարույց կդարձնի, և նրանք կզրկվեն ինչպես գոյության իմաստից, այնպես էլ միջոցներից։

Հարկավոր է ելնել այն իրողությունից, որ․

Թուրքիան շարունակելու է ագրեսիվ քաղաքականությունը՝ նոր աշխարհքաղաքական իրողության ձևավորման ուղղությամբ՝ պանթուրքական դաշինքի, որը ձգտելու է ձևավորել ի հաշիվ ԱՊՀ անդամ թյուրքական պետությունների։ Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակելու է պնդել տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերանայումը: Մենք կարող ենք ականատես դառնալ, թե ինչպես այդպիսի դաշինքը կթուլացնի ՀԱՊԿ-ը, ինչը կարող է առհասարակ հանգեցնել դրա փլուզմանը։ ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական դաշինք, արդեն իսկ ցույց է տալիս իր խնդրահարույց լինելը, այդ թվում՝ կրոնական գործոնի բերումով։ Մնացած ամեն ինչից բացի, ձևավորվում է Ռուսաստանի վրա այսպես կոչված մահմեդական-թյուրքական ազդեցության գոտին, որը տարածվելու է ոչ միայն ռուս-ադրբեջանական, այլ նաև՝ ռուս-ղազախական սահմանի երկայնքով: Դա կդառնա լրացուցիչ անհանգստության պոտենցիալ աղբյուր նաև Չինաստանի համար՝ հաշվի առնելով նման դաշինքի ազդեցությունը ույղուրներով բնակեցված չինական շրջանների վրա: Այս հեռանկարը խրախուսվելու է նաև ազդեցության հիմնական արևմտյան կենտրոնների կողմից` թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի դիրքերը և հնարավորությունները թուլացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է ռուսական ռազմավարությանը, դրա շրջանակներում տրամաբանական է կանխատեսել Ռուսաստանի ցանկությունը՝ առավելագույն ջանք գործադրել՝ ապահովելու համար Ադրբեջանի մուտքը ռուսամետ ինտեգրացիոն նախագծեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ: Հենց այդպիսի ձգտումն է կանխորոշելու Հայաստանի նկատմամբ հետագա ճնշումը՝ չունենալ Ադրբեջանի նկատմամբ ֆորմալ, նախ և առաջ՝ սահմանային պահանջներ։ Հայաստանից հիմնական ակնկալիքներից մեկն այն է, որ վերջինս դեմ չլինի ԵԱՏՄ-ին Բաքվի անդամակցության հեռանկարին, ինչպես նաև հնարավոր հեռանկարային տարածաշրջանային տնտեսական նախագծերին։ Հենց այս համատեքստում է դիտարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի համար կարևոր է՝ լինել Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը՝ Արցախում իր խաղաղապահական առաքելության անվտանգ գործունեությունն ապահովելու, ռուսական ռազմաբազայի  պահպանման, արդյունքում՝ տարածաշրջանում իր երկարաժամկետ ազգային շահերի առաջխաղացման նպատակով։ Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ Արցախի խնդիրը սահուն կերպով դառնում է մեծ հաշվով Ռուսաստանի խնդիրը։ Մինչև հիմա լուծված չէ խաղաղապահ ուժերի մանդատի հարցը։ Բաքվում հակառուսական հիստերիա է սկսվում՝ կապված Արցախում խաղաղապահ առաքելության հետ։

Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է, որ մեր հաշվարկներում ու ձգտումներում գերակայեն բանականությունն և պրագմատիզմը։ Դրանք անհրաժեշտ են, որովհետև այսօր կայացվող բոլոր որոշումները՝ կապված Հարավային Կովկասում համագործակցության հարցերի հետ, կարող են կանխորոշել մեր ժողովրդի ճակատագիրը երկար տարիների կտրվածքով։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, երբ ստորագրվում էին հայտնի պայմանագրերը։

Տարածաշրջանում զարգացման հնարավորությունների՝ խիստ սահմանափակ և որոշակի առումով ստանդարտ ընտրությունը որոշելու է Հարավային Կովկասում անվտանգության հետագա ճարտարապետությունը՝ կա´մ հակամարտությունների քաղաքականություն, կա´մ խաղաղության ու համագործակցության քաղաքականություն, կամ էլ՝ անորոշությունների քաղաքականություն։

Հակիրճ նշեմ, թե ինչպես եմ պատկերացնում համակեցությունը անպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։ Ես ելնում եմ նրանից, որ․

Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և երկարաժամկետ։

Տարածաշրջանում զարգացման հնարավորությունները պետք է բոլորի համար լինեն շահավետ։

Տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք, պատմականորեն հիմնավորված և դրական։

Մենք ինքներս էլ պետք է պատասխանենք մի շարք հարցերի․

Կարո՞ղ է արդյոք Հարավային Կովկասը դառնալ խաղաղության և համագործակցության գոտի։ Հնարավո՞ր է արդյոք այս տարածաշրջանը դարձնել ընդհանուր տնտեսական շուկա։
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հանդես գալ տարածաշրջանային համագործակցության նոր նախագծերի նախաձեռնությամբ։ 
Կարո՞ղ  է արդյոք Հայաստանը դառնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջամարտիկը։
Ունի՞ Հայաստանը բավարար հնարավորություններ՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։
Պե՞տք է արդյոք մասնակիցները հարգեն իրենց գործընկերների աշխարհքաղաքական և այլ շահերը։
Այս հարցերի բոլոր պատասխանները պետք է պարունակեն երեք կոմպոնենտ՝ պրագմատիզմ, հայրենիքի զգացողություն և պատասխանատվություն։

Ցավոք, տարածաշրջանային համագործակցության հարցերի վերաբերյալ դիսկուրսն այսօր կապված է բացառապես 44-օրյա պատերազմի արդյունքների հետ և պտտվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարևոր, բայց՝ սահմանափակ թեմայի շուրջ։ Հարցի նկատմամբ նման մոտեցումն ի սկզբանե վնասակար է։ Մենք պետք է առաջարկենք և խրախուսենք տարածաշրջանային համագործակցության՝ մեզ համար ավելի խորը և նպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնենք՝   Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։

Պատմական հնարավորություն կա՝ փորձելու մաս դառնալ, այսպես կոչված, Հյուսիս-Հարավ հաղորդակցման միջանցքին: Ընդ որում, կարող է խոսք լինել իրանական գազը Հայաստանի տարածքով երրորդ երկրներ տեղափոխելու մասին։ Ժամանակին լուծվել է համատեղ՝ հայ-իրանական կարիքների համար գազի մատակարարման հարցը, որը նաև անհրաժեշտ, այդ թվում՝ տեխնիկական նախադրյալներ է ստեղծել, որպեսզի Հայաստանն այժմ կարողանա դառնալ տարանցիկ երկիր։ Ի տարբերություն Իրան-Հայաստան երկաթգծի՝ այս ծրագիրը կարող է իրականություն դառնալ ազդեցության տարբեր կենտրոններում ճիշտ աշխատանքի պարագայում։

Պետք է շարունակել աշխատանքը Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: Արդիականացնել գործողները և կառուցել նոր էլեկտրամատակարարման գծեր, առավելագույնս ներդաշնակեցնել մեր երկրների էներգետիկ համակարգերի աշխատանքը։ Հայաստանում արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիան այս միջանցքով արտահանել տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում ՝ Թուրքիա: Այս համատեքստում վերադառնալ էլեկտրաէներգիայի գեներացման գործող աղբյուրների արդիականացման և նոր աղբյուրների ստեղծման թեմային։ Գործող ԱԷԿ-ի վերակառուցում և շահագործման ժամկետի երկարաձգում, Արաքսի և Լոռիում Շնող գետի վրա նոր ՀԵԿ-երի կառուցում, արևային էներգետիկա։ Նման քաղաքականությունը պետք է անխուսափելի դարձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի էական արդիականացումը` հաշվի առնելով այն, թե այդ ցանցերը ինչպիսի կարևորություն ունեն երկրի և մասնավորապես տնտեսության զարգացման համար:

Քաջարանի թունելի կառուցում։ Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատված։ Այս ամենը՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում։

Բացի այդ, մենք պետք է հանդես գանք տարածաշրջանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման համար նոր հնարավորությունների նախաձեռնությամբ։ Վրաստան-Հայաստան-Իրան՝ կապի նոր մայրուղիներ ստեղծելու և եղածներն ընդլայնելու, ինչն անկասկած կմեծացնի մեր երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման հնարավորությունները: Կարելի է մտածել այն մասին, թե ինչպես տարածաշրջանում համագործակցության թվային նոր հարթակ ձևավորել։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման համատեքստում եկեք ավելի ինտենսիվորեն դիտարկենք հյուսիսային ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը․ Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս։ Հայաստանի համար դա նշանակում է նոր ներդրումներ․ հին ճյուղի վերականգնում, Դիլիջանից Վանաձոր նոր ճյուղի կառուցում, Երևան-Դիլիջան ճյուղի արդիականացում։ Նման նախագիծը կհանգեցնի Զվարթնոց օդանավակայանի համալիրի զարգացման նոր փուլի աշխատանքների ակտիվացմանը, այդ թվում` Երևան-Զվարթնոց-Էջմիածին երկաթուղու ուղևորային ճյուղի կառուցմանը: Նախագիծը նաև նախատեսում է օդանավակայանի շուրջ նոր հասարակական-արտադրական ենթակառուցվածքների ձևավորում։ Իսկ դա Հայաստանը Եվրոպայից դեպի Ասիայի երկրներ, օրինակ ՝ Հնդկաստան և Չինաստան, ապրանքների և ուղևորների տարանցման տարածաշրջանային օդային հանգույց դարձնելու  հեռանկար կբացի: Այս համատեքստում Երևանը կարելի է դիտարկել նաև որպես պոտենցիալ հանգուցային կետ մի շարք արաբական ավիաընկերությունների կողմից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Միաժամանակ մենք պետք է ակտիվորեն օգտվենք բաց երկնքի քաղաքականության առավելություններից, ինչպես նաև ԵՄ-ի հետ վերջնականապես ստորագրենք ու վավերացնենք ավիահաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Բացի այդ, նոր առևտրատնտեսական սխեմաները կարող են լուծել ավելի էժան ավիակերոսինի հարցը։

Այս բոլոր գաղափարները հարկավոր է անպայման տեղավորել գլոբալ համագործակցության և աշխարհում առևտրային գործընկերության զարգացման Չինաստանի կառավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներում։  Հայաստանը եղել է պատմական մետաքսի ճանապարհի կարևոր մասը։ Պատահական չէ, որ Չինաստանը Երևանում կառուցել է իր դեսպանության նոր, տպավորիչ համալիր։

Սրա մասին խոսում եմ, որպեսզի ցույց տամ այսպես կոչված Մեղրիի միջանցքի թեմայի այլընտրանքը, որի իրագործումն այս փուլում հակասում է Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերին, գրգռում է Իրանին և խնդրահարույց է Ռուսաստանի համար։ 

Տարածաշրջանում թյուրքական կոալիցիայի հետ հարաբերություններում մենք պետք է դիտարկենք մեր շահերը։ Սպասել, որ Թուրքիան՝ անդամակցելով Եվրոպական Միությանը, կդառնա ավելի կանխատեսելի և պակաս կոնֆլիկտային, արդեն հնարավոր չէ։ Այս իրավիճակում ավելի արժանապատիվ և ազնիվ կլինի խոսել այն ծրագրերի շարքի մասին, որոնք կողմերի համար հավասարապես կարևոր են․

-         Տրանսպորտային սխեմաների վերականգնում, որոնք գործում էին նախքան 1993թ-ին հայ-թուրքական պետական սահմանի փակումը

-         Էներգետիկ համագործակցության հարցերը․ մեզ համար դա առաջին հերթին ավելցուկային էլեկտրաէներգիան արտահանելու և որպես հետևանք բոլոր գոյություն ունեցող գեներացիոն հզորությունները գործարկելու ու նորերը կառուցելու հնարավորությունն է։

-         սահմանային ջրային ռեսուրսների շուրջ համագործակցության հարցերը, այդ թվում` հայ-թուրքական պետական սահմանագծի երկայնքով նոր ջրամբարների կառուցման վերաբերյալ, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Արարատյան դաշտավայրը անխափան ոռոգման ջրով ապահովելու համար:

Մենք պետք է սթափ և համարժեք գնահատենք երկրում թուրքական կապիտալի հնարավոր ընդլայնման նպատակահարմարությունն ու ռիսկերը ազգային անվտանգության տեսանկյունից: Նման էքսպանսիան հաճախ ավելի վտանգավոր է, քան՝ ցանկացած ռազմական կամ այլ ներխուժում։ Այն ազդեցության և կախվածության նախադրյալներ է ստեղծում ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Մենք պետք է ունենանք Թուրքիայի հետ փոխշահավետ հարաբերությունների կարգավորման՝ մեր սեփական պրագմատիկ ճանապարհային քարտեզը՝ հիմնված հայության անցյալ և ապագա սերունդների առաջ պատասխանատվության անկեղծ զգացման վրա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինձ թվում է, որ քանի դեռ չի լուծվել բոլոր հայ գերիների՝ Հայաստան վերադարձի հարցը, առհասարակ չարժե քննարկել համագործակցության որևէ հարց կամ թեմա։ Այս պահին դա հետհաշվարկի զրոյական կետն է։ Պետք է այդ հարցը դարձնել նաև ԵԱՀԿ ՄԽ հետագա գոյության հիմնական խնդիրը։ Այս փուլում քննարկման երկրորդ և հիմնական թեման պետք է դառնա պետական սահմանի դելիմիտացիայի լեգիտիմ գործընթաց կազմակերպելը։

Դրա հետ միաժամանակ Հայաստանը կարող է և պետք է աջակցի հաղորդակցության զարգացման բոլոր նախագծերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում ապրանքաշրջանառությանը։ Օրինակ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև թունելի շինարարությունը՝ ձմեռվա եղանակին տրանսպորտային հաղորդակցության անխափանությունն ապահովելու նպատակով։ Մենք ինքներս պետք է նպաստենք, որպեսզի բացվի Վրաստանի և Աբխազիայի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, ինչը միանշանակ կարող է չեզոքացնել Վրաստանի իշխանությունների մտահոգությունները՝ ապրանքային հոսքերի անցման նոր ուղիների կապակցությամբ:

Մենք պետք է ինտենսիվորեն խթանենք արաբական երկրների հետ ակտիվ առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարը. Ծոցի երկրները՝ ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, ինչպես նաև՝ Եգիպտոս, Սիրիա, Իրաք։ Մեզ համար շահավետ է, որ Ծոցում կառուցվող համաարաբական երկաթուղու ճյուղերը Իրաքի և Իրանի տարածքով հասնեն Հայաստան։

Ես տեսնում եմ հեռանկարը, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, որը կկապի Սև ծովի եւ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև՝ վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը։ Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ և ամուր խաղաղություն։

Հայաստանի համար նոր աշխարհքաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն ավելանալու են, իրենց բնույթով և մասշտաբով դառնալու են ավելի բարդ։ Հետևաբար, Հայաստանի համար սպասվող լուրջ տարածաշրջանային մարտահրավերների ու սպառնալիքների համատեքստում առաջին հերթին հարկավոր է լուծել իշխանության հարցը։ Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը, չեզոքացնել ագրեսիվության և անհանդուրժողականության աստիճանը, շատերին վերադարձնել ամենօրյա աշխատանքի ուղեծիր, սկսել ամրապնդել երկիրը և ապահովել ամուր խաղաղություն։ Իշխանություն, որը, հասկանալով իրավիճակի բոլոր բարդությունները, այնուամենայնիվ կփորձի գտնել արտաքին գործընկերների և հարևանների հետ երկխոսության արժանապատիվ ճանապարհ։

Հ.Գ. Հուսով եմ, որ մոտ ապագայում այս տեսլականը կդառնա Հայաստանի նոր կառավարության ծրագրի առանցքը` մեր երկրին ապահովելով արժանապատիվ խաղաղություն և երկարատև զարգացում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>