Հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արո»-ի որդու մեքենան տեղափոխվեց «գաի պլաշչադկա»
Երեկ՝ մայիսի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsche Panorama մակնիշի 10 RP 001 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդը, ով եղել է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ քրեական պատմություններով հայտնի, «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական շրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցվում է ՃՈ աշխատակիցների կողմից։ Մինչ ոստիկանները կմոտենային նրան, նա ավտոմեքենան թողնում և դիմում է փախուստի, հավանաբար, գիտեր, որ ՃՈ աշխատակիցները կպարզեն, որ ինքը դատարանի որոշմամբ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

