Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, իրենք են այս հարցի գարանտը»․ «Իմ քայլի» պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը մեկ օր առաջ խոստովանում էր, որ իրենց իշխանությունն ի վիճակի չէ գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ, որ դա Ռուսաստանի անելիքն է։ Մանուկյանը թերևս չգիտեր, որ Փաշինյանը մեկ օր հետո խորհրդարանում հայտարարելու է, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը չի զեկուցել, որ պետք է այն ամեն գնով կանգնեցնել, և մեր զրույցում հղում էր անում Գասպարյանի այդ զեկույցին։ 

«Ի դեպ, Մանուկյանը դեռ որոշում չի ընդունել՝ կշարունակի՞ քաղաքական կարիերան, թե՞ կվերադառնա դերասանություն անելուն։ Նա խոստովանում է՝ չի կարողացել մշակութային ոլորտին օրենսդիրի կարգավիճակում օգտակար լինել, ասում է՝ օբյեկտիվ պատճառներով մշակութային հարցերը հետ մղվեցին՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն․ «2020-ը սկսվեց մեր ուժերից, աշխարհի ուժերից առավել պրոբլեմներ առաջացան»։ Նա կարծում է․ «Պատերազմը իրողությունների հետևանք է։ Նույնիսկ ամենառազմատենչ մարդը չի կարող իր որոշմամբ պատերազմ սկսել կամ ինչ-որ մեկի ինչ-որ հայտարարություն պատերազմի պատճառ դառնալ, դա երեխայություն ա նման բան մտածելը։ Պատերազմն ունի տրամաբանություն, որը ձևավորվել է տարիներով։ Չկա պետություն, ով իր պատերազմը չի տվել՝ ֆրանսիացիներն են իրենց պատերազմները հարյուրավոր տարիներ տվել, գերմանացիները, ճապոնացիները, բոլորը»։

- Այսինքն՝ բոլոր պարագաներում պատերազմ պետք է լիներ, և անկեղծ չէ Ձեր ղեկավարը, երբ հայտարարում է, թե նախկինների պատճառով եղավ։

- Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ պատերազմը պետք է լինի, ասում էր՝ մենք պայմանավորվել ենք, որ այդ հողերը տալու ենք, որովհետև պատերազմ կլիներ։ Իսկ մենք չէինք ուզում տալ այդ հողերը, դրա համար էլ եղավ պատերազմ։ ՀՀ որևէ քաղաքացի չէր ուզում հենց այնպես տայինք։ Շանս էր ուզում, ուզում էր հասկանալ՝ կարո՞ղ է ինքը պահել իր հայրենիքը, թե՞ ի վիճակի չէ 90 միլիոնանոց Թուրքիայի  դեմ։

- Շարքային քաղաքացիները կարող էին այդ ամենը չհաշվարկել, բայց դուք իշխանություն եք, պատասխանատվություն եք կրում բոլորիս համար։ Բացի դա, պատերազմի առաջին օրերից, թեկուզ՝ կեսից, դժվա՞ր էր հասկանալ և կանգնեցնել, որ այսքան զոհ չունենայինք։

- Ոչ, դժվար չէ, դա հասկացված էր, և հասկացված լինելու փաստը դրսևորվում է նրանով, որ Գլխավոր շտաբի, գեներալների համապատասխան զեկույցից հետո ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ ամենալուրջ կերպով։ Տեսեք՝ Լավրովի հետ 12 ժամ տևած մեր արտգործնախարարի, Ադրբեջանի նախարարի զրույցը, դա ի՞նչ է՝ պատերազմը կանգնեցնելու փորձ չէ՞։

- Բայց Պուտինը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չհամաձայնեց առանց Շուշիի տարբերակին։

- Այո, պայմաններն այնպիսին էր, որ չէր կարելի համաձայնել։ Իսկ մենք պիտի փորձեինք, որ հասկանայինք՝ փորձեցինք, բայց չկարողացանք։

- Մարդկային կյանքերի հաշվի՞ն։

- Պատերազմն ամենավատ բանն է, որ մարդկությունը հորինել է, որովհետև դա կյանքեր է տանում։ Բայց եթե քո երկրում կան մարդիկ, որ պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, և որպեսզի հետո չմեղադրեն, որ իրենք պատրաստ էին, իսկ դու ուղղակի տվեցիր այդ հողերը։

- Փաստորեն, իշխանությունը գիտեր, որ ի վիճակի չէ կռվելու, և այսքան զոհեր տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանին չասեն դավաճան։

- Գիտեք՝ Սարդարապատից առաջ էլ զինվորական գործիչները հասկանում էին, որ անհնար պատերազմ է, բայց քանի որ հայ  ժողովուրդը Սարդարապատ էր տեսել, մենք չէինք կարող մտածել, որ սա էն ժողովուրդը չի։ ․․․Այո, Սարդարապատի ժամանակ էլ հայերը եղաններով էին, թուրքերը՝ ժամանակակից զենքերով։ Ու ստացվեց ընենց, որ 20-րդ դարում դա աշխատեց, 21-րդ դարում չաշխատեց։ Դուք ըտենց մեկին գիտե՞ք, որը գիտեր՝ 21-րդ դարում, որը կաշխատեր, որը՝ ոչ․․․ եթե գիտեք, գնացեք իրենից ինտերվյու վերցրեք, կամ էլ գիտեր, թող գար ասեր։ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի շտաբում նստած էր։

- Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին թույլ չի տվել շտաբին մոտ գնալ, ռազմական գործիչներին, որոնք հաղթել էին անցած պատերազմում։

- Այո, թույլ չեն տվել, որովհետև կա շտաբ, շտաբի անդամներ, ուրեմն թող գնար մի խրամատում նստեր, ոնց որ ես։

- Խրամատից մա՞րտ են կառավարում․․․

- Ի՞նչ եք ուզում ինձանից, եկեք ամփոփենք՝ երբ պարզ դարձավ, որ չենք կարող, այդ օրվանից սկսել է խաղաղություն փնտրելու ճանապարհը։

- Իշխանությունը հայտարարել է, որ գնում է ընտրության, ի՞նչ ծրագրերով, ինչպե՞ս եք խնդրելու քաղաքացու քվեն, եթե պատերազմից կես տարի անց Փաշինյանին չի հաջողվում լուծել գերիների վերադարձի հարցը։

- Ադրբեջանցիներն իրենց պահում են տմարդի և անմարդկային, ի՞նչ անենք։

- Նախապես չգիտեի՞ք, որ մեր հակառակորդը պուպուշ չէ։

- Իշխանությանը վստահեցրել են ռուսները, մասնավորապես՝ Պուտինը, խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, և թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Իրենք վստահեցրել են, որ այդ համաձայնությունները պիտի կատարվեն։

- Դուք եք մեր իշխանությունը, ինչո՞ւ իրենց դիմենք, թե՞ էլ մեր իշխանությունը չեք։

- Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման և այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։

- Այսինքն՝ մենք ՀՀ պետություն չունե՞նք, թե՞ այսուհետ ՌԴ քաղաքացիներ ենք։ Իսկ ո՞ւր մնացին մեր ազգային շահերը, ինչո՞ւ մեր ղեկավարը հստակ պահանջ չի դրել, որ եթե պայմանավորվածությունը խախտվի, այս-այս կանենք կամ չենք անի։ Անհետ կորածներից մեկի ծնողն ասում էր՝ Քարվաճառը վերադարձնեիք այն ժամանակ, երբ բոլոր գերիներին կտային մեզ։

- Ադրբեջան պետությունն իրեն պահում է տեռորիստի պես։ Մարդկանց պատանդ է պահում, եթե դուք գրքեր չեք կարդացել, գոնե կինոներ տեսել եք, պատանդ պահող հանցագործի հետ միշտ շատ դժվար է և անհնար է լինում բանակցելը։

- Փաստորեն, մեր իշխանությունները լծակ չունեն գործադրելու մեր գերիների վերադարձի հետ կապված․․․

- Ի՞նչ անենք՝ պատերա՞զմ հայտարարենք։

- Եթե նույնիսկ գերիների վերադարձի հարցն ի վիճակի չեք լուծել, ինչո՞ւ պիտի քաղաքացին ձեզ նորից ձայն տա։ Ստացվում է՝ մենք առանց իշխանության էլ յոլա կգնանք կամ Ռուսաստանի իշխանություններին պետք է դիմենք մեր հարցերով։

- Ժողովուրդը կպատասխանի այդ հարցին՝ ուզո՞ւմ է մեզ իշխանություն տեսնել, թե՞ ոչ։ Իսկ գերիների հարցն ինչքան մերն ա, էնքան էլ ռուսներինն ա, նաև՝ աշխարհինը, նկատի ունեմ ոչ հուզական և էմոցիոնալ իմաստով, այլ՝ քաղաքաիրավական։

- Բայց ՌԴ քաղաքացիները չեն գերեվարված, այլ մեր հայրենակիցները։

- Ռուսներն են գարանտ՝ այդ հարցը լուծելու, եթե նրանք ի վիճակի չեն, ի՞նչ ասեմ։

- Իսկ մենք ո՞վ ենք ընդհանրապես։

- Մենք տուժող կողմն ենք և հիմա սպասում ենք, թե Ռուսաստանը երբ պիտի էդ մարդկանց գիտակցության բերի, էդ մարդիկ անգիտակից տեռորիստներ են, տեռորիստների հետ հատուկ ձևով են խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չի կարող այդ հատուկ ձևով խոսել։ Ինչ է՝ դուք ուզում եք, որ մենք հիմա պատերա՞զմ սկսենք, Բաքվին պատերա՞զմ հայտարարենք։ Եթե ի վիճակի եք, եկեք պատերազմ հայտարարենք գերիների համար։

- Ստացվում է՝ ինչ ուզեն, պիտի տանք, որ գերիներին վերադարձնեն։

- Դուք ի՞նչ եք ուզում ինձանից։ Կինոներում, հավանաբար, տեսել եք, երբ տեղի է ունենում տեռակտ, շերիֆները, ոստիկանները լուռ սպասում են՝ ով ի վիճակի է խոսելու, խոսի։

- Իսկ եթե ոչ մեկը չի ուզում մեզ համար խոսել, հարաբերություններ փչացնել, գերիներին չե՞նք վերադարձնի։

- Մենք ամեն օր խոսում ենք Ռուսաստանի հետ, որ ջանքեր չխնայեն։

- Իսկ ինչո՞ւ ռուսները չեն վերադարձնում։

- Ես չգիտեմ, միգուցե չեն կարողանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>