Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Բանակի մասին տարիներ շարունակ խոսող «քաղհասարակությունը» հայ բանակն ու հայ զինվորին անարգող Ալիևին ասելիք չունի

Արցախյան պատերազմից ամիսներ անց, Բաքվում նախօրեին բացվել է ռազմական ավարի պարկ։ Պարկում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:

Այստեղ ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, հայ զինվորին նվաստացնող մանեկեններ: Ադրբեջանական մամուլը ողողված էր Իլհամ Ալիևի լուսանկարներով, որն անցնում էր զոհված հայ զինծառայողների սաղավարտների կողքով՝ ժպիտը դեմքին:

Ալիևը ավելի քան 5000 հայ հերոսների հիշատակը անարգում է, ամբողջ աշխարհին ի լուր Հայաստանին ծաղրում է, ադրբեջանական հանրությունը հրճվում է, աշխարհն անտարբեր է, իսկ Հայաստանում լռություն է՝ մի մասը ցավից ու զայրույթից, իսկ մի մասն էլ պետք է որ պետք է ասելիք ունանար, կարծես «ասելիք չունի»: Իշխանական «գելխեղդերից» ոչ մեկ համարժեք պատասխան չտվեց Ադրբեջանին, գլխավոր «գելխեղդը» լուռ է, միայն պատգամավորներն ԱԺ ամբիոնից պաթոսով և հայերենով ինչ-որ հայտարարություններ էին անում՝ անհասկանալի է՝ թե ում:

Իսկ քաղհասարակությունը, մասնավորապես սորոսական հատվածը, որ նախկինում բանակի հետ կապված յուրաքանչյուր դրվագից աղմուկ էր բարձրացնում, օրվա իշխանություններին բոլոր հնարավոր և անհնար արարքներում մեղադրում, պարզվում է, որ այդ նկարներից ոչ ցնցվել են, ոչ էլ մեղավորներ են գտել:

Այսպես, տարիներ շարունակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ակտիվ քննադատել է բանակը, ազգ-բանակ հայեցակարգի դեմ պայքարել, ով միշտ պնդում էր, որ բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները սպանություններ են, երեկվանից հետո, երբ սպանված և խոշտանգված հայ զինվորների մանեկենների կողքով անցնում է Ալիևը, նա լռում է: Նա իր էջում միայն կիսվել է նյութով և գրել, որ Հայաստանին ժամանակակից բանակ է պետք:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը այդ նույն ընթացքում իր էջում կիսվում է խորովածի նկարով: Մինչդեռ միայն նշենք, որ նրա ղեկաված ակումբը միայն ամերիկյան «Ժողովրդավարության ազգային հիմնադրամից» տարիներ առաջ 29100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ էր ստացել ՀՀ ԶՈւ ոչ մարտական կորուստների տվյալների բազա ստեղծելու համար: Բազան ինչ նպատակով էր ստեղծվում, ու՞մ համար՝ պարզ չէ։

Հայտնի սորոսական Արսեն Խառատյանը ևս ասելիք չունի: Նշենք, որ նա տարիներ առաջ եղել է սորոսական ֆինանսավորմամբ ստեղծված «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, որի անդամներից էին նաև Արթուր Սաքունցը, Մարո Մաթոսյանը և ակնառու այլ սորոսական ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը գործունեության ընթացքում Հայկական Զինված Ուժերը թիրախավորել է, վարկաբեկել, ոչ դրական լույսի ներքո ներկայացրել: Ի դեպ, նա ևս դեմ էր Ազգ-բանակ հայեցակարգին: Ստորև ներկայացնենք նրա հարցազրույցից մի հատված:

«Վազգեն Սարգսյանի` «սաղիդ բռնեմ տանեմ բանակ»-ի ժամանակներն անցել են, պարոն Վիգեն Սարգսյան: Մեր ունեցած խնդիրների առանցքում հենց Ձեր ու ձեր վարչակարգի կառավարման ոչ արդյունավետ, անարդար ու երկերեսանի համակարգն է, ուստի առնվազն ազնիվ չէ հետեւանքների վերացման փորձերը ներկայացնել որպես բարեփոխում կամ արդարության հաստատում: «Պատիվ ունեմ»-ի մակարդակի աղքատիկ սովետական երեւակայությունը համահունչ չէ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, քանի որ նախեւառաջ քաղաքացուն դիտարկում է որպես ռեսուրս և ոչ որպես արժեք»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով տարիներ շարունակ բանակի վարկաբեկմամբ է զբաղված, պարբերաբար հրապարակում էր ուսումնասիրություններ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, իր էջում կիսվել է միայն միջազգային արձագանքով, ինքն անձամբ ասելիք չունի: Վստահաբար սա այն դեպքն է, որ «իրավապաշտպանը» աշխատում է միայն պատվերի շրջանակում, իսկ պատվերից դուրս իրադարձություններին արձագանքելը հնարավոր է ոչ ցանկալի լինեն պատվիրատուին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով անդրադառնում է յուրաքանչյուր թեմայի, կապ չունի հասկանում է դրանից, թե ոչ, կոռուպցիայի գծով փորձագիտական վերլուծություններ է անում, Ընտրական օրենսգրքի մասին է խոսում, Սահմանադրությունից խոսում, պատերազմի օրերին էլ Արցախում անհասկանալի գործունեությամբ էր զբաղված, բանակից ու գեներալներից էր խոսում, Ադրբեջանին և Ալիևին ասելիք չունի:  Փոխարենը, նորից նրա թիրախում ՀՀ երկրորդ նախագահն է։  

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևանության կոչեր անող և համամարդկային խաղաղասիրությունից խոսող իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը, հայերին ուղղված այս հակահումանիստական ակցիայի ժամանակ նույնպես լուռ է:

Եվ ահա այս ամենի ֆոնին օգնության կոչով սորոսականներին և թրքասիրության քարոզիչներին է դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որտեղ նա բոլոր կետերը դնում է իրենց տեղերում։

«Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից... Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային»:

Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>