ՀՀ ՊՆ աշխատակիցները ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկաններին. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում

