Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ի նավերի անցումը Սև ծով ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Մոսկվան չի հասկանում, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը Ուկրաինայում»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն այցով գտնվում էր Ստամբուլում։
Նրանք կողմ են արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես, «մոտ ժամանակներս անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալուն»։

