Էրդողանը Զելենսկիի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու հարցում
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ուկրաինացի պաշտոնակցի հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական համագործակցությունը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններում վերահաստատել է Թուրքիայի սկզբունքային որոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ:
Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է «Ղրիմի հարթակին»:
«Թուրքիան իր նպատակն է համարում ապահովել անվտանգությունն ու հանգստությունը Սև ծովում»,-հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ուկրաինայի համագործակցությունը պաշտպանական ոլորտում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ:
Zham.am

