Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից
13
Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Պատերազմ Արցախում
Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի. Коммерсантъ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ-ում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի դերին:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի: Մոսկվա էին այցելել հիմնական քաղաքական մրցակիցները, անհաշտ թշնամիները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը: Եվ երկուսն էլ շփվել են Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Կրեմլի համար կարևոր է առաջին հերթին Ղարաբաղի պատճառով. ոչինչ չպետք է խանգարի այն խաղաղությանը, որը Ռուսաստանը հաստատել է այնտեղ, և տարածաշրջանի տնտեսական վերականգնման ծրագրերին: Փոխանցում է Tert.am-ը:

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ընդունել է ապրիլի 7-ին:

 «Իհարկե, մենք խոսելու բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, և, իհարկե, ամենահրատապ և սուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն են», - ասել է ՌԴ նախագահը: Նա պարզաբանել է. «Հետկոնֆլիկտային վերականգնման ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը երկրի զարգացման նոր հնարավորություններ ստանա»:

Նիկոլ Փաշինյանը փորձել է էլ ավելի նշանակալի դարձնել հանդիպումը. «Մենք կունենանք բավականին հարուստ օրակարգ, ներառյալ ռազմավարական խնդիրները: Հուսով եմ`Ձեզ հետ կքննարկեմ Ձեր տեսակետները անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ, և Հայաստանում և, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում»:

Հանդիպման բաց հատվածի ընթացքում Փաշինյանը բարձրացրել է նաև ռազմագերիների հարցը, ինչը չափազանց ցավոտ հարց է Հայաստանի համար:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը բոլոր ադրբեջանցիներին հանձնել է Բաքվին, իսկ Ադրբեջանում, ըստ տարբեր գնահատականների, դեռ 140-ից  200 հայ գերի կա: Պաշտոնապես Բաքուն խոստովանում է, որ ընդամենը 60 հայ զինծառայող կա իր մոտ:

Բայց քանի որ նրանց գերեվարել են Հադրությում` ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում, և այս հարցում որևէ տեղաշարժ չկա:

Անհասկանալի է, թե ինչպես Բաքուն կարող է այդքան համառ դիմակայել, եթե և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը նրա վրա ճնշում են գործադրում գերիների հարցում»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում բողոքել է ՀՀ կառավարության բարձրաստիճան զրուցակիցը:

Խնդիրը, նշել է նա, պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի հետ՝ տարբեր մակարդակներով: Մոսկվայում, ըստ նրա, պատասխանում են, որ այս հարցում դժվարություններ կան: Թե ինչ դժվարություններ են դրանք, զրուցակիցը չի հստակեցրել:

Այդ ընթացքում, որպես մխիթարական մրցանակ, Նիկոլ Փաշինյանը ստացավ Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ լավ լուր տուն կտանի: Սա նշանակալի է, քանի որ նրա այցը Մոսկվա նախընտրական է: Հայաստանում քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր անցած աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանի պարտությունից հետո, վերջերս ավարտվել է նրանով, որ ապրիլի վերջին Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ: Սա  պահանջում էր «Հայրենիքը փրկության շարժման»  մեջ միավորված հայկական ընդդիմությունը: Պաշտոնանկությունը պայմաններ կստեղծի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների համար: Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հունիսին:

Չնայած ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին նշանակել է որպես Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր, այնուամենայնիվ, ռեյտինգային հարցումներում նա առաջատար է:

Առաջիկա ընտրությունների համատեքստում Փաշինյանի համար կարևոր է լավ հարաբերություններ ցուցադրել Մոսկվայի հետ: Հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Ռուսաստանի հովանավորությունը վայելող քաղաքական գործչի կերպարը և Վլադիմիր Պուտինի վստահությունը վաղուց արմատավորված են նրա հիմնական մրցակցի, իսկ իրականում նրա թշնամու`Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Անցյալ շաբաթ Քոչարյանը նույնպես այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նախկին նախագահն իր տրամադրության տակ ուներ տեղեկատվական կարևոր ռեսուրս՝ Ռուսաստանի Առաջին ալիքը: Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին,  մեծ հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին: Բացատրելով իր վերադարձը քաղաքականություն, նա հայտարարել է. «Ես չեմ տեսնում մեկին, ով կարողանա շտկել բարդ իրավիճակը»: Նույն զրույցի ընթացքում նա կարևոր ազդանշան է հղել ինչպես Կրեմլին, այնպես էլ Բաքվին: Պատասխանելով Պոզների այն հարցին, թե արդյոք նա ռևանշի կգնա Ղարաբաղում, եթե իշխանության գա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած խելամիտ մարդ չի մտածի ռևանշի մասին»: «Եթե մենք ուզում ենք վերջ տալ հակամարտությանը, ապա պետք է գտնենք արդար լուծում», - ավելացրել է քաղաքական գործիչը:

Դա միանգամայն կարելի  է մեկնաբանել հետևյալ կերպ. Քոչարյանի` ընտրություններում հաղթանակի դեպքում կարիք չկա անհանգստանալու Ղարաբաղի վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված եռակողմ հայտարարությունների ճակատագրի առնչությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը հնարավորություն է ունեցել քննարկելու իր երկրում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրել  է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Խորհրդանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցից անմիջապես առաջ Հայաստանում կարճվեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով քրեական գործը, որով նախկին նախագահը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Կրեմլը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հասկացնել է տվել, որ չարժե հետապնդել նախկին նախագահին: Բայց մինչ անցյալ շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին:

Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների, և ոչ միայն նրանց հետ, խոսում են Ռուսաստանի ՝ այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ ավելացած ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահներին Ղարաբաղում, այլև սկսել տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է, այդ թվում`Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ խնդրով զբաղվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, բայց գործընթացը արագ չի ընթանում Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունների պատճառով, թե որ ճանապարհները պետք է բացվեն և կառուցվեն: Ռուսական կողմից խնդրով զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը, ինչպես Պուտինը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, պարբերաբար այցելում է Երևան.«Բոլորովին վերջերս դուք ընդունել եք նրան, նա նաև զեկուցել է, թե ինչպես է ուրվագծվում փոխհարաբերությունների հետագիծը ամբողջ տարածաշրջանում` նկատի ունենալով հետպատերազմյան իրավիճակը»: Քանի որ Օվերչուկը ճանապարհորդում է ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան, փաստացիորեն, նա զբաղվում է միջնորդական դիվանագիտությամբ՝ փորձելով մերձեցնել երկու պատերազմած, բայց չհաշտված կողմերի դիրքորոշումները:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի խնդիրն էր ցույց տալ, որ նա փորձում է Ռուսաստանի աջակցությամբ վերադարձնել գերությունից հայ քաղաքացիներին և ապահովել իր երկրի անվտանգությունը, ապա Կրեմլը ունի իր առաջնահերթությունները: «Մոսկվան ցանկանում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել է պատերազմից հետո նրա միջնորդությամբ: Ռուսաստանը այս գործընթացի հովանավորն է և չի կարող թողնել այն հենց այնպես: Մոսկվան կարծում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է մեղմացնել կողմերի միջև եղած հակասությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը», - ասել է «Կոմերսանտ»-ին պարոն Իսկանդարյանը:

Նման իրավիճակում Կրեմլի համար կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում ցանկացածի հաղթանակի դեպքում, և բացարձակ առաջնորդի բացակայության դեպքում կոալիցիոն կառավարությունը չխախտի անցած տարվա վերջին տարածաշրջանում ի հայտ եկած փխրուն անվտանգության ճարտարապետությունը:

Աղբյու՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>