Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Ջավախքցու ձեռքից խլել են քարտեզը. լենանմանների երազանքը կատարվում է

ՀՀ-Վրաստան սահմանային «Նինոծմինդա» անցակետում Ջավախքի բնակչի ձեռքից վրացի սահմանապահները երեկ հերթական անգամ խլել են Այսրկովկասը ներկայացնող քարտեզ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Ջավախքից: Քարտեզն ուղևորը ձեռք էր բերել Երևանի գրախանութից՝ սեփական տանն ունենալու համար:

Վրացի սահմանային աշխատակիցները շուրջ 3 ժամ ուղևորին պահել են սահմանային անցակետում, հարցաքննել և, ի վերջո, «գտածոն» (քարտեզը) առգրավելով, թույլատրել մեկնել հայրենի գյուղ:

Հիշեցնենք՝ սկսած Սահակաշվիլու տխրահռչակ տարիներից, Վրաստանի անվտանգության մարմինները, սահմանային անցակետերի աշխատակիցների հետ համատեղ գործելով, տոտալ կերպով արգելում են հայալեզու գրքերի, քարտեզների, կրթամշակութային և այլ բնույթի իրերի՝ ՀՀ-ից դեպի Ջավախք փոխադրումը: Անգամ մեկ գրքի կամ քարտեզի անցկացումը սահմանով, որը որևէ օրենսդրական խախտում չի ենթադրում, վրացական իշխանությունների կողմից համարվում է անթույլատրելի: Պատճառը պարզ է՝ վրացական իշխանությունները ջավախահայության շրջանում տանում են ձուլման կատաղի քաղաքականություն, և նման պայմաններում հայատառ ցանկացած իր խոչընդոտ է դրան: (Անջատողականության մասին առասպելների թմբկահարումը զուտ պատրվակ է՝ սեփական ասիմիլյացիոն քաղաքականությունն արդարացնելու համար, քանի որ նման նյութերը 21-րդ դարի տեխնոլոգիաների պայմաններում իշաբեռներով չեն անցկացնում):

Փաստենք նաև, որ ՀՀ իշխանությունները տարիներով, արդեն՝ տասնամյակներով, որևէ կերպ չեն կարողացել լուծել ջավախահայության համար համար ողբերգական այս խնդիրը: Իսկ 2018 թ. իշխանափոխությունից հետո, ինչպես բոլոր հարցերը, այնպես էլ սույն խնդիրը, համընդհանուր քաոսի պայմաններում մատնված է բախտի քմահաճույքին: ՀՀ-ն, սկսած 2010-ական թթ. սկզբից, արդեն մեկ տասնամյակ ի զորու չէ նաև կանոնավոր կերպով դասագրքեր հասցնել Ջավախքի հարյուրավոր դպրոցներին և մեկուկես տասնյակ հազար աշակերտությանը:

Արցախի դավաճանական հանձնմամբ, ՀՀ շահերի վաճառքով ու երկրի թուրքացմամբ զբաղվող ներկայիս իշխանություններից սպասել, թե պաշտպանելու են ջավախահայության իրավունքները, պարզապես զավեշտալի է: Միայն այն փաստով, թե ով է կոչված «վճռահատելու» ջավախահայության խնդիրները, արդեն պարզ կլինի ամեն ինչ: Խոսքը, իհարկե, հայտնի ապազգային, թուրքապաշտ ու հայության հավաքական շահերի դեմ բացահայտ գործող Լենա Նազարյանի մասին է, որը, լինելով Հայաստան – Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը, նշված ոլորտում ևս աչքի է ընկել մարտնչող դիլետանտիզմով և դավադիր պահվածքով: Տվյալ պարագայում՝ թուրքերի ամրացումը Ջավախքում ևս բխում է լենանազարյանների շահերից, և հայալեզու գիրք-գրականության արգելքը միմիայն ուրախություն կարող է պատճառել նմաններին: Հիշեցնենք՝ Ջավախքում թուրքերի ամրացման և Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մոլի ջատագովներից է եղել նաև Լենայի շեֆը՝ «Օրագիր» թերթի խմբագիր, ներկայումս ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանը, որը նույն թերթի էջերում ժամանակին ցինիկաբար մեղադրել է ջավախահայությանը ԿԱԲ երկաթուղային նախագծին դեմ դուրս գալու համար:    

Իսկ քանի դեռ ջավախահայ շրջանակները չեն գնում Թբիլիսի և շրջափակում Վրաստանում ՀՀ դեսպանատունը, դեսպանն ու աշխատակիցները ևս շարունակելու են նշված խնդիրը համարել տասներորդական: Կարևորը՝ պարոն դեսպանի սիրելի շները կուշտ ու առողջ լինեն, իսկ ջավախահայերը Շիրազին ու Քաջազնունուն ծոցագրպաններում թաքցրած էլ կանցկացնեն:  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>