Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում էին բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը
Դիտել նաև
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան
ԱԺ նախագահը Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի ժամանակ, այսօր՝ ապրիլի 7–ին, ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։
Ոստիկանները քաշում էին նրա ձեռքերից եւ պարանոցից, որպեսզի բերման ենթարկեն, սակայն ակցիայի մյուս մասնակիցների նախատինքերից եւ ամոթանքներից հետո, նրանք բաց թողեցին կնոջը։
«Էս ի՞նչ եք անում, արա», «ամոթ ձեզ», «թքեմ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնու՞մ»,– բղավում էին ակցիայի մասնակիցները՝ պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։

