Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել
Դիտել նաև
Ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն ամպուտացվել է
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա
Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ)
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է տուժել անհայտ կորած զինծառայողների որոնումների ժամանակ: Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանցի զինծառայողներ Փյունհան Ալիևը և Բյախտիյար Իլգարօղլուն ապրիլի վեցին Սուղովուշան (Մատաղիս) բնակավայրի ուղղությամբ անհայտ կորած զինծառայողների որոնումներ իրականացնելիս վիրավորվել են հակահետևակային ականի պայթյունի հետևանքով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

