Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ
2
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան Պատերազմ Արցախում
Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին Դատախազները կտրվում են քննությունից Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ)

Եթե կգտնեք մարդ, որը դրան հավատում է, խնդրեք, թող ինքը մեկնաբանի․ Սողոմոնյանը՝ Պոզներին գումար փոխանցելու «լուրի» մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ո՞ր երկու քաղաքական ուժերի հետ է նա պատրաստվում դաշինք կազմել, ինչի մասին հայտարարել էր երեկ նա Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում։

Սողոմոնյանը, սակայն, որևէ հստակ բան չասաց այս թեմայով․ «Կարծում եմ՝ եթե ինքը ուզենար դա ասել, ինքը կհայտարարեր, չէր թողնի, որպեսզի ես դրա մասին խոսեի»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ 

-ՀՀԿ-ի հետ համագործակցություն հնարավո՞ր է, թե՞ բացառվում է դա։

-Ես երբևէ իր հետ այդ հարցը չեմ քննարկել։

-Իսկ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը հավանակա՞ն է, քանզի խոսվում է, որ այդ երկու ուժերից մեկը հենց Դաշնակցությունն է լինելու։

-Ես եթե կուսակցությունների վերաբերյալ Ձեզ ասելիք ունենայի, առաջին իսկ հարցից կպատասխանեի։

-Ի դեպ, Պոզների հետ հարցազրույցն ո՞ւմ նախաձեռնությամբ և ինչպե՞ս է ստացվել, քանզի ասում են՝ այն ուղիղ Կրեմլից է ուղղորդվում և Կրեմլի համաձայնությամբ է տեղի ունենում։

-Խոսքը վերաբերում է օտարերկրյա լրատվամիջոցներին, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից։ Սովորաբար հյուրը հայտնվում է հեռուստաընկերության հրավերով։ Այսքանը կարող եմ ասել, մնացածը իմ գործը չէ։ Դա մեր բարեկամ երկրի, բայց, այնուամենայնիվ, օտարերկրյա լրատվամիջոց է, ես չեմ ուզում էդ մանրամասների մեջ մտնել։

-Պարզապես հասարակության մեջ ընկալումն այնպիսին է, որ դա Կրեմլի ցուցումով կամ համաձայնությամբ կազմակերպված հարցազրույց էր։

-Ես, Ձեր թույլտվությամբ, չմեկնաբանեմ։

-Կարող է անլուրջ թվալ, իհարկե, բայց մեր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը կիսվել էր մի «տեղեկությամբ», թե Ռոբերտ Քոչարյանը 200 հազար դոլար է փոխանցել Պոզներին։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Ես, Ձեր թույլտվությամբ, չարձագանքեմ, էլի։ Եթե կգտնեք մարդ, որը դրան հավատում է, խնդրեք, թող ինքը մեկնաբանի։

-Իսկ ե՞րբ է Քոչարյանը հայաստանյան լրատվամիջոցներին մեծ հարցազրույց տալու, ասուլիսով հանդես գալու, Դուք դրա մասին հայտարարել էիք, կարծեմ։

-Չեմ կարող ասել, այո, մեր պլաններում մշտապես եղել են, Դուք տեսել եք, որ տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներ են եղել, ասուլիսի տեսքով կլինեն ինչ-որ պահի, թե չէ՝ չգիտեմ, բայց մեր քննարկվելիք հնարավոր տարբերակներում ասուլիսի տարբերակը մշտապես առկա է, բացառել չի կարելի։

«Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan