Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Բաց նամակ իմ անունից, բոլորի համար. 44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան

44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյանը բաց նամակով տեղեկացրել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են պատերազմում վիրավորում ստացած  տղաները: Նա իր բաց նամակում դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությանը:

«Ստորև կներկայացնեմ մի լուրջ խնդիր, որը, փաստորեն, համատարած երևույթ է, եւ 44-օրյա պատերազմի մասնակից (հատկապես վիրավորում/խեղում ստացած) անձանց կյանքը դարձել է բյուրոկրատական մղձավանջ. փաստացի անհնար է որևէ մեկից պարզաբանում կամ խնդրի լուծում ստանալ։

Դիմում եմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությանը

Ներկայացնում եմ այն, ինչ  կատարվել է ինձ հետ՝ վստահ լինելով, որ շատերն անցել են այս մղձավանջով (խնդրում եմ կապվել ինձ հետ, որ բոլորս խնդիրը հասանելի դարձնենք այն մարդկանց, ովքեր պարտավորված են լուծումներ տալու)։

Այն, ինչ ներկայացնելու եմ, կարող եմ ապացուցել թե' փաստաթղթերի, թե' վկայությունների և թե' ֆոտո-վիդեո նյութերով։

Եվ այսպես․․․

Հոկտեմբերի 3-ին կամավոր հիմունքներով ներկայացել եմ Երևանի N2 զինկոմիսարիատ (Կենտրոն), զորակոչվել եմ (ՄՈԲ)։ Նույն օրը մեկնել եմ Երևանում գտնվող N զորամաս (ծառայել զինվորական մասնագիտությամբ)։ Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, ուղևորվել եմ Արցախ՝ Մարտակերտի N զորամաս։ Հոկտեմբերի 27- ին, հասնելով Մարտակերտ, զինակիցներիս հետ ստացել եմ հրաման՝ համալրման նպատակով բարձրանալ դիրքեր։ Այնուհետև, մինչև նոյեմբերի 18-ը, գտնվել եմ Մարտակերտի 152 դիրքում։

Ողջ ընթացքում գտնվել եմ ծանր (տարբեր տրամաչափի)՝ ականանետից մինչև «Գրադ» տեսակի հրետակոծության տակ, գրեթե 24/7 ռեժիմով (առանց որևէ թաքստոցի)։

Նոյեմբերի 10-ի լույս առավոտյան՝ հրադադարից հաշված րոպեներ առաջ, «Գրադ» տեսակի հրթիռի հարվածից ստացել եմ վիրավորում՝ բարեբախտաբար ոչ բեկորային (կոնտուզիա, ուղեղի ցնցում), որին հաջորդող 8 օրերի ընթացքում թե' կապի միջոցներով, թե' անմիջապես դիմել եմ վերադաս հրամանատարությանը՝ բուժօգնություն խնդրելով և' իմ և' այլ վատառողջ անձանց համար։ Բախվելով միայն անտարբերության՝ 8 օր անց դիրքից ինքնակամ փորձել եմ իջնել գունդ։

Ճանապարհին հանդիպել եմ բուժծառայության մեքենա (մի կերպ համոզել եմ ինձ և ևս 2 անձի հասցնել բուժկետ)։ Բնականաբար, բուժկետում ոչինչ չէին կարող անել։ Այստեղից ուղարկել են Դրմբոնում գտնվող հոսպիտալ (որը պարզվում է՝ ժամանակավոր էր և այժմ գոյություն չունի)։ Հոսպիտալում ստուգեցին ականջներս, ասացին՝ կոնտուզիա է․ «Այստեղ ոչինչ չենք կարող անել, պիտի նորմալ ստուգվեք (անգամ սովորական սպազմալգոն չունեին)։ Ուղղակիորեն մեջբերում եմ․

-Մի ճար արեք, հասե՛ք Երևան․․․

Նույն օրը վերադարձել եմ Մարտակերտի զորամաս, ներկայացել շտաբ։ Հանդիպել եմ շտաբի պետին, պահանջել՝ մեզ փաստաթուղթ տա, որով կարող ենք հատել սահմանը և հասնել Երևան (փաստաթուղթը կա)։ Երևան եմ հասել տաքսիով, վճարել 45,000 դրամ։ Այնուհետև ներկայացել եմ թե' զորամաս, թե' զինկոմիսարիատ, պատմել ողջ եղելությունը, ներկայացրել փաստաթղթերը՝ խնդրելով ինձ ուղարկել հոսպիտալ։

Զորամասը պատասխանէլ է․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշել է․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։

Կփորձեմ առավելագույնս պարզ նկարագրել նաև ողջ հետագա անարդյունք, անհեթեթ կաբինետային վազքն ու մղձավանջը։

Կաբինետային մղձավանջ 1

(պոլիկլինիկա)

-Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր կամ ոնց ուղեգրենք, եթե պետպատվեր եք ուզում։

Զինկոմիսարիատ

-Տղա' ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի'ր քաղաքացիական հիվանդանոց։

Աստղիկ ԲԿ

-Օ՜,  Ձեզ պետք է ՄՌՏ , ԼՈՌ, ԿՏ, նյարդաբան․․․ Պետպատվե՞ր եք ուզում։ Դե, էդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք։ 

«Կանազ» հոսպիտալ

-Հաաաա՜․․․ Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք։

Զինկոմիսարիատ

- Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը։

«Կանազ» հոսպիտալ

- Օ՜․․․ Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել։

Չցանկանալով ևս մի քանի շաբաթ անցկացնել կաբինետից կաբինետ հերթերում՝ թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ։ Անցնելով բոլոր ստուգումները՝ պարզ դարձավ, որ ունեմ կոնտուզիա, լսողության կորուստ, ուղեղի ցնցում (փաստաթղթերն առկա են)։

Իմ գրպանից գնեցի ամբողջ դեղորայքը, վճարեցի հետազոտությունների համար։ Հետո իմացա, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով ինձ գումար է հասնում, դեղորայք , անվճար բուժօգնություն։ Ինչպես նաև, որոշ մասնագետների պնդմամբ, կարող էի դիմել զինվորական հաշմանդամության համար։ Փորձեցի դիմել․․․

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վիրավորում ստացած անձանց օգնության ծրագրի շրջանակներում դիմումը մերժվեց։ Համակարգի միջոցով ստացված պատասխանը սա էր․

«Դուք չկաք ՊՆ-ի կողմից տրամադրված ցուցակում»։

Կաբինետային մղձավանջ 2

(զանգ Սոցապ նախարարություն)

Ներկայացնում եմ խնդիրը, լսում են, ասում, որ զանգահարեմ մեկ այլ համարով։

2 օր անպատասխան զանգերից հետո կրկին զանգում եմ թեժ գիծ, ինձ մեկ ուրիշ համար են տալիս․․․ Ողջ օրը զանգում եմ, վերջապես երեկոյան մեկը վերցնում է, մուննաթ գալիս, թե «խի՞ եմ իրեն զանգել․ ինքն էդ հարցով չի զբաղվում»․․․

Կրկին զանգում եմ թեժ գիծ, ասում են՝ «Հա՜, վայ․․․ Գիտե՞ք՝ երևի ՊՆ դիմեք»․․․

Բնականաբար, ՊՆ թեժ գծից որևէ մեկը չի պատասխանում։

Զանգ ՊՆ բուժվարչություն (անպատասխան)․․․

Նամակ/դիմում իրենց պաշտոնական էլ․հասցեին (ոչ մի պատասխան)․․․

Զինկոմիսարիատ

-Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․

Նորից ամբողջ պատմությունը պատմում եմ, ասում են․

- Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք (այդպես էլ չզանգեցին)․․․

Վերջապես մի կերպ հաջողվում է կապ հաստատել ՀՀ ՊՆ բուժվարչություն, որտեղ ասում են․

- Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում։

Այն հարցին, թե ինչպես ես կարող եմ էպիկրիզ ունենալ այն հոսպիտալից, որը հրաժարվել է ինձ սպասարկել, որևէ կերպ չեն պատասխանում, ասում են․ «Դիմեք զինկոմիսարիատ»:

Եվ, վերջապես, ամենաանհեթեթ բանը, որ կարող եք պատկերացնել․ վերջին անգամ դիմում եմ զինկոմիսարիատ, խնդրում՝ խնդրին ընթացք տալ, ինչին պատասխանում են.

- Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներn անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Դիմում եմ գրել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որում մանրամասն ներկայացրել եմ ողջ պատմությունը, խնդրել՝ միջնորդել հարցը լուծելու համար։

Սրանից հետո ՊՆ-ից ստացել եմ ևս 2 անհեթեթ զանգ։

- Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է։

Ամբողջը պատմում եմ, ասում են․

- Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․

Ասում եմ՝ չունեմ, չեք սպասարկել, հրաժարվել եք։ Ասում են՝ կզանգենք, ու էլի անհետանում են․․․

Հիմա ի՞նչ, վերջը ի՞նչ․․․ «Այդ ու՞ր եք պարոնա՛յք», զարթնեք, 6 ամսից ավելի է անցել, հազարներով ինձ նման տղերք կան, էս ի՞նչ եք անում, թե՞ ձեր միակ հոգու նոխազը՝ «գնա մեռի, արի սիրեմ»-ն ա․․․

Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած, նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ մեզ համար մեռաք»․․․ Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը, ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։

Ինձ՝ վիրավորիս առաջարկում եք Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․ Հոգեբանական ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․ Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի ծնողի, հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց կամավորի հետ․․․

Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։

Անհապաղ լուծե՛ք։

․․․Հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում։

Լուծե՛ք անհապաղ։

44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>