«Ռուսական զորքերի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին». Պեսկով
Դիտել նաև
«Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման գնա իր հաշվին»․ Պեսկով
Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է որևէ մեկին անհանգստացնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գիտեք, որ Ռուսաստանի սահմանագծի երկայնքով նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների, այլ միավորումների, առանձին երկրների զինված ուժերի ակտիվությունը: Այդ ամենը մեզ պարտավորեցնում է զգոն լինել»,- ասել է Պեսկովը։
Անցած երեքշաբթի Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել էր, որ Ռուսաստանն աստիճանաբար ավելացնում է զորքերն Ուկրաինայի հետ սահմանին, ինչը, նրա խոսքով, սպառնալիք է ստեղծում երկրի ռազմական անվտանգության համար:
Zham.am

