Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Առանց Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի հետ

«168 ժամ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաթուրքական կապիտուլյացիան ստորագրած երկրի ղեկավար է, և այդ երկրների հետ խաղաղություն հաստատելու նրա տեսլականն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել այն, ինչն ընդունված է անվանել արժանապատիվ խաղաղություն։

Նիկոլ Փաշինյանի առաջարկածն անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն է, որը որևէ պարագայում չի կարող լինել հարատև, ճիշտ հակառակը՝ անգամ խաղաղության մասին պայմանագրերի ստորագրման դեպքում, այս պայմաններով խաղաղությունը նորանոր պատերազմներ կարող է հարուցել։ Որևէ մեկի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար պարտադիր է, որ հաստատողը, պետության անունից խաղաղություն կնքողը լինի արժանապատիվ։ Դա նվազագույն պայմանն է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը, սակայն, ունեն և կարող են ունենալ ամեն ինչ, բացի արժանապատվությունից, և խնդիրը միայն պատերազմում կրած խայտառակ պարտությունը չէ։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բոլոր հնարավոր միջոցներով նվաստացել ու խոնարհվել է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ։ Նվաստացում է նաև խաղաղության մասին նրա բարբաջանքն այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալ Հայաստանին ու հայկական էթնոսին։ Ահա, ուրեմն, ի պատասխան այդ սպառնալիքների՝ Հայաստանից հնչում են խաղաղության մասին թոթովանքներ, որոնք իրականում ոչ թե խաղաղության, այլ ստրկության պատրաստակամության մասին են։

Վերջին պատերազմի վերքերը ոչ միայն դեռ չեն սպիացել, այլև չեն սպիանալու չափազանց երկար ժամանակ, եթե կարող են սպիանալ երբևէ։ Գոնե հարաբերականորեն այդ վերքերի ամոքման միակ ճանապարհն իրապես ուժեղ պետության կայացումն է, որը, չձգտելով պատերազմի, այդուհանդերձ, հարկ եղած դեպքում պատրաստ կլինի նաև պատերազմի, եթե հակառակն ազգային ու պետական արժանապատվության ոտնահարումն է։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, առաջարկում է ոչ թե այդ հզոր պետության կայացման հայեցակարգը, այլ հայկական պետության զարգացման թուրք-ադրբեջանական մոդելը, որի պայմաններում այդ երկրները հարկ եղած դեպքում կլինեն ոչ թե Հայաստանի հնարավոր հակառակորդներ, եթե դա պահանջի մեր ազգային ու պետական շահը, այլ «նորովի կառուցված Հայաստանի» շահառուներ։

Սա սկզբունքային տարբերություն է․ մի դեպքում՝ պետությունը զարգանում ու կայանում է հանուն սեփական արժանապատվության՝ նաև պատերազմի պատրաստ լինելու կանխավարկածով, Նիկոլ Փաշինյանի հայեցակարգով՝ Հայաստանը զարգանում է նրանց հաշվին ու միջոցով, ովքեր այդ նույն արժանապատվության առաջին ոտնահարողներն են։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղասիրության» ցանկացած ընդդիմախոսություն, քաղաքական մանր շահերից ելնելով՝ որակվում է՝ որպես ռազմատենչություն կամ պատերազմի քարոզ։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության այլընտրանքը ոչ թե պատերազմն է, ինչպես ներկայացվում է իշխանությունների պարզունակ քարզչությամբ, այլ իրապես արժանապատիվ խաղաղությունը, որը գործնականում հնարավոր չէ արդեն իսկ նվաստացուցիչ խաղաղության պատրաստամակություն հայտնած իշխանության պայմաններում։

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով՝ այդ թվում՝ պատրաստ լինելով ոտնահարել Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն։ Մյուս կողմից՝ խաղաղությունը չի կարող լինել գերնպատակ ու ինքնանպատակ, եթե դրան հասնելու ճանապարհները ոտնահարում են ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ճանապարհ, որով այժմ շարժվում է Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմի ու խաղաղության մասին դիսկուրսը Հայաստանում հեռու է բանական հարթությունից։ Մի կողմում փաշինյանական կույր խաղաղությունն է, մյուս կողմում՝ թուրքական դրոշներն այրելու խավարամտությունը, որը նույնքան պարզունակ է ու վտանգավոր, որքան իշխանության մոտեցումը։

Այդ պատճառով, որպես այդպիսին, խաղաղության  ու պատերազմի մասին բովանդակային դիսկուրսը Հայաստանում բացակայում է, և այն, ինչին  խիստ պայմանականորեն անվանում ենք դիսկուրս, բաղկացած է մի կողմից՝ իշխանական թրքասիրությունից, մյուս կողմից՝ հակաիշխանական թրքատյացությունից․ երկու ծայրահեղություններ, որոնցից ոչ մեկն աղերս չունի Հայաստանի պետական շահի ու ապագայի հետ։  Լայն իմաստով, հիմա այդ դիսկուրսի համար ամենալավ ժամանակները չեն, քանի որ պատերազմի արհավիրքի առաջացրած բարոյական, արժեբանական, սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարված չեն, և դժվար է ասել՝ պատրա՞ստ է արդյոք հասարակությունը պատերազմի և խաղաղության/պատերազմի կամ խաղաղության մասին քնննարկման։

1997 թվականին արցախյան պատերազմում հաղթանակած Հայաստանի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձեց հանրային դիսկուրս ծավալել պատերազմի և խաղաղության հարցի շուրջ։ Հաշված ամիսների ընթացքում նրան հեռացրեցին իշխանությունից, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի առաջարկածը ոչ թե նվաստացուցիչ ու ստորացուցիչ խաղաղություն էր, ինչը տեղին է Նիկոլ Փաշինյանի մոտեցման դեպքում, այլ իրապես արժանապատիվ խաղաղություն, որի պայմանները թելադրելու էր պատերազմում հաղթանակած Հայաստանը։

Ահա անգամ խաղաղության այդ տարբերակը հայ հանրությունը չընդունեց՝ հաղթանակած լինելով պատերազմում, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ դրա համար անրաժեշտ գաղափարական, հոգեբանական, քարոզչական աշխատանք չէր կատարվել։ Հաղթանակած երկրի հաղթանակած առաջնորդը, ներկայիս ղեկավարի հետ անհամադրելի քաղաքական ու պետական գործիչը չկարողացավ հանրությանը հասցնել արժանապատիվ խաղաղության անհրաժեշտությունը, մինչդեռ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի թարմ վերքերի պայմաններում, ցանկանում է խաղաղություն պարտադրել հայ հասարակությանը։

Այդպես չի լինում։ Եթե վերաձևակերպենք 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածի վերնագիրը, ապա այն կարելի է շարադրել հետևյալ կերպ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ հեռանալու պահը»։ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>