Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Մինչև 8% գնաճ կարող է լինել. ապրանքները շարունակելու են թանկանալ. եթե այս իշխանությունը շարունակի մնալ

Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն ավելանալու է, հետևաբար, ՀՀ բնակչության կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երևում է, որ գոնե կարճաժամկետ կտրվածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լավատեսական կանխատեսումներով պայմանավորված՝ կարծում են, որ գնաճը կվերադառնա 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրենքով պետք է պահեն:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ԿԲ-ի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր առաջին եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մասին, ըստ որի, Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացումը: «Բայց, եթե սցենարները նայենք, ապա նրանց կիրառած «հովհարային գծանկարով» մինչև 8 տոկոս գնաճ կարող է լինել: Նրանք, սա հիմնավորում են դոլարի արժևորմամբ և համավարակով պայմանավորված համաշխարհային միտումներով, բայց ես կարծում եմ, որ տեղի ունեցողը նաև այլ բացատրություն ունի: Ըստ պաշտոնական թվերի՝ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում 6,7 տոկոսի չափով և ունենք արտաքին առևտրաշրջանառության նվազում, ներմուծումը նվազել է շուրջ 13,6 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանում ապրանքն ավելի քիչ է արտադրվում, քան նախորդ տարիներին և Հայաստան ավելի քիչ ապրանք է ներմուծվում, քան նախորդ տարիներին: Ստացվում է, որ մենք նաև ունենք ապրանքային դեֆիցիտ և դեֆիցիտով պայմանավորված գնաճ»,-ներկայացրեց Խաչատրյանը: Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, Խաչատրյանն արձագանքեց՝ այս հայտարարությունն իրականության հետ որևէ ընդհանրություն չունի: «Անգամ նրա բերած մաթեմատիկական հաշվարկն է անլուրջ: Իսկ լավատեսական հիմնավորումներ անելիս, թե երկնիշ տնտեսական աճ է լինելու՝ նա հաշվի չի առնում, որ իր մենք աղետալի պարտություն ենք կրել և մինչ օրս առկա է կորոնավիրուս: Երկու կարևոր հարցերը հաշվի չառնելով՝ ինչպե՞ս է նա կարողանում տնտեսական աճ կանխատեսել»: Հարցին, թե արդյո՞ք էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկը չեն քննարկել այս հարցերը, որ հիմա ականատես ենք լինում երկու հակասական հայտարարությունների՝ վերջինս պատասխանեց, որ ԿԲ-ի կանխատեսումները տնտեսական աճի հետ կապված շուրջ 7 անգամ տարբերվում է Քերոբյանի լավատեսական կանխատեսումներից: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե էկոնոմիկայի և Ֆինասների նախարարները, փոխվարչապետը միասին այս հարցը քննարկում են, թե ոչ, քանի որ անցած տարի դեկտեմբերին Քերոբյանն առաջարկել էր տնտեսական զարգացման իր մոտեցումը պետական ներդրումների հետ կապված, դրան դեմ էին քվեարկել ֆինանսների նախարարը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն, Կառավարությունում նրանք անգամ միմյանց հետ կարևոր հարցեր չեն քննարկում կամ ընդհանուր մոտեցում չունեն, ուր մնաց էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկն այս հարցում համաձայնեն»: Խոսելով գնաճի ֆոնին հասարակության վիճակի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ 5 տոկոս սղաճի ֆոնի վրա, գոնե պաշտոնական տվյալներով, աշխատավարձերի բարձրացումը կազմել է 0,8 տոկոս, ինչը չի կարող չհանգեցնել կենսամակարդակի վատթարացման:

«Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, եթե այս հանցավոր քաղաքական խմբակը շարունակի իշխել Հայաստանը և տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություն չտեսնենք, ապա մենք կունենանք բավականին ծանր տնտեսական իրավիճակ, մարդկանց բարեկեցությունն էապես կնվազի և նրանք, ովքեր ասում էին՝ թող հացը դառնա 1000 դրամ, բայց Փաշինյանը շարունակի վարչապետ մնալ, իրենց նպատակն իրականացված կտեսնեն»: «Այս Կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ ասում էր, որ Հայաստանն ագրարային պետությունից պետք է դարձնենք զարգացած արդյունաբերական երկիր, ոչնչացրեց գյուղատնտեսության նախարարությունը, միավորեց այն Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր հույսն էլի դրել է գյուղատնտեսության վրա: Կարծում եմ՝ իշխանականներին սա պետք է հուշի, որ նրանք հերթական սխալն էին գործել»,-նշեց նա:

Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ այս իշխանությունը տնտեսական զարգացման հեռանկարը կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի ապացույցն է վերջին շրջանում վարչապետի, Տավուշի մարզպետի, ԱԽ քարտուղարի հայտարարությունները: «Օրվա իշխանությունը թուրքական օրակարգն է առաջ տանում՝ ենթակառուցվածքային ձախողված ծրագրերը գովազդելով: Ինչպե՞ս կարող էր թուրքը, ով 6 ամիս առաջ մեր դեմ կռվում էր Արցախում, այսօր օգնի, որ զարգանանք: Ի՞նչ է, 6 ամիս առաջ թշնամի էին, հիմա դարձան բարեկամ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>