Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մեկնել է արձակուրդ
Դիտել նաև
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենն ուղարկել է Գլխավոր դատախազություն, այնտեղից էլ` ոստիկանություն։
Ոստիկանությունից Hraparak.am-ին փոխանցեցին, որ ստացված նյութերով քննություն է իրականացվում։
Hraparak.am-ը զրուցել նաեւ դատավորի հետ, վերջինիս աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ Մհեր Պետրոսյանը մարտի 26֊ից արձակուրդում է, իսկ թե դիմե՞լ է իր անվտանգությունն ապահովելու համար, ասացին, որ տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրվել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

