Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ
Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Սիմոնյանը այս պաշտոնին նշանակվել էր այս տարվա մարտի 26-ին։

