Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

ՍԴ-ն 8:0 ձայնով է հակասահմանադրական ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը, իսկ այս պարագայում մեղադրանքի վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել. Արամ Վարդևանյան. Տեսանյութ

ՀՀ Սահմանադրական դատարանը 8-0 ձայն հարաբերակցությամբ, այսինքն միաձայն է հակասահմանադրական ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի մեջ մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը: Ես 8:0 հատուկ եմ շեշտում, որովհետև չնայած բոլոր միջամտություններին մենք ունեցանք հակասահմանադրական ճանաչված կարծիք, որովհետև դա անորոշ ու հստակ չէր, դա ընդունման պահին օրենքի հեղինակն է ասել, որ դա իրավիճակային հարց լուծող է:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից, ՍԴ-ում նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հարցնին, թե տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տուժող կողմերի ներկայացուցիչներ մեղադրող կողմին հուշում են, պահանջում են անգամ, որպեսզի մեղադրանքը վերաորակավորվի, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նոր ապացույց է ի հայտ եկել, սակայն այս գործով ապացույցների զննման փուլին դատարանը չէր հասել, և մյուսը, հնարավոր է մեղադրանքը փոխել, եթե ի հայտ է գալիս նոր հանգամանքը, որն այստեղ կրկին անհնար է, բացի այդ, դատաքննության փուլին անցնելուց առաջ էլ դատախազները չեն պահանջել մեղադրանքի փոփոխություն, արդյո՞ք հնարավոր է փոխել մեղադրանքը, Արամ Վարդևանյանը բացասական պատասխան տվեց:

«Դուք դիպուկ նկարագրեցիք, իսկ արարքի վերաորակավորման մասին խոսում են մարդիկ, ովքեր նույնիսկ իրավաբանի կրթություն չունեն, որ մի հատ էլ խոսում են քերական դատավարության ամենաբարդ համակարգերից մեկի մասին, հետևաբար բնականաբար, ինչ կցանկանան կխծոսեն, եկեք ժպիտով վերաբերվենք ու անցնենք առաջ: Մենք չունենք այնպիսի նոր հանգամանք, որ վերաորակավորում լինի, մենք ունենք իրավիճակ. ունեինք ՔՕ 300.1 հոդվածը, հիմա չունենք, վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել»,-ասաց Վարդևանյանը:

Նա նաև նշեց այլ անհնարինություններ, որոնք հնարավորություններից զրկում են մեղադրանքի վերաորակավորում անել:

Ինչ վերաբերում է վաղը կայանալիք դատական նիստին Արամ Վարդևանյանն ասաց, որ նախ մեկ այլ իրավական երկրում դատարանն արագ նիստ կգումարեր և կդադարեցներ քրեական հետապնդումը, սակայն Աննա Դանիբեկյանը դա չի արել:

Ինչ վերաբերում է մինչ այդ կայացված դատական ակտերին ու որոշումներին, Արամ Վարդևանյանն ասաց, որ փաստաբանական թիմը առանձին հանդես կգա հայտարարությամբ, սակայն Ռոբերտ Քոչարյանի իրավունքների կոպտագույն խախտում է տեղի ունեցել և այդ խախտումները ենթակա են պատասխանատվության:

Ինչ վերաբերում է մարտավարությանը ու փաստաբանական թիմի հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ նրանք դիտավորյալ ձգձգում էին դատական պրոցեսը, որպեսզի դատարանը չհասներ դատաքննության փուլին, Արամ Վարդևանյանը չհամաձայնեց, նշելով, որ նման մարտավորություն չեն ունեցել, իսկ եթե Աննա Դանիբեկյանը մի քանի ամիս չգնար արձակուրդ, վերապատրաստումների, ապա վաղուց անցած կլինեին դատաքննության փուլին, իսկ իրենց ներկայացրած միջնորդությունները տեղին են:

Հարցին, թե դատական նիստերի դահլիճից դուրս ինչ հարաբերություններ ունի մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի հետ, Արամ Վարդևանյանն ասաց. «Գևորգ Բաղդասարյանին ճանաչում եմ տևական ժամանակ է, իր մասին ունեցել եմ, հիմա էլ կարող եմ ասել, որպես գիտնականի, դրական կարծիք ունեմ»:

Հարցին, թե բա՞րդ հակառակորդ է, Վարդևանյանն ասաց՝ արժանի հակառակորդ է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>