Պատերազմ Արցախում
Արցախի Հանրապետություն
Նախարար. Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վտանգված է 2 հազար հուշարձան
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մոտ 2000 հուշարձան վտանգի տակ է հայտնվել: Այս մասին ապրիլի 27-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը:
Նա հավելեց, որ վտանգված է 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 բերդ, 523 խաչքար, 4 մատուռ, 127 դպրոցական գրադարան, 10 պետական եւ 2 մասնավոր թանգարան:
Նրա...