Տիգրան Ավինյանն ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում
Դիտել նաև
ՔՊ հերթական «ձեռքբերումները»
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House
«Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ)
«Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Առաջադրվել եմ երկրորդ ընտրատարածքում` Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Ես Կենտրոնից եմ, բայց Երևանում որևէ վայրից առաջադրվելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ»,-ասաց Ավինյանը:
Նա վստահեցրեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեն ինքը, Արարատ Միրզոյանը, նախարարներից Արայիկ Հարությունյանը կամ այլ նախարարներ: