«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մենք մեր «բանը» ցույց տանք, հայերն էլ իրենց «բանը». ումը որ լավ եղավ, դա էլ կընդունենք». Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարարի սահուն ադրբեջաներենին չտիրապետելն արժանացել է այդ երկրի քաղաքական ու լրատվական շրջանակների խիստ քննադատության:
«bakupost.az» ինտերնետային կայքը անդրադառնալով Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արտասանած իմաստ չունեցող և քերականական օրենքներին չհամապատասխանող նախադասություններին, գրել է, որ այդ նիստից հետո Ադրբեջանի սոցիալական ցանցերի օգտատերերն ու քաղաքական ակտիվիստները Էլմար Մամեդյարովին նմանեցրել են «Google translate»-ին:

Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր Աղել Աբբասն ասել է. «Յուրաքանչյուր պետական պաշտոնատար պիտի տիրապետի ադրբեջաներենին : Էլմար Մամեդյարովը 14 տարի է ինչ զբաղեցնում է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնը: Այս ժամանակաշրջանը բավարար պիտի լիներ տիրապետելու համար ադրբեջաներենին:

Ադրբեջանում մեծ թվով ռուսախոսներ կան: Պետական բազմաթիվ պաշտոնատարներ ու խորհրդարանի պատգամավորներ ռուսախոս են: Նրանք ուսանել են ռուսական թեքումով դպրոցներում և կամ Մոսկվայում, բայց նաև սովորել են ադրբեջաներենն ու սահուն խոսում են այդ լեզվով: Իլհամ Ալիևն էլ ռուսական դպրոց է հաճախել և իր ուսումը ստացել է Մոսկվայում: Իր ավարտաճառը պաշտպանել է ռուսերենով ու ապրել է ռուսախոսների միջավայրում: Բայց նա սահուն ադրբեջաներեն է խոսում (Իհարկե Իլհամ Ալիևն ադրբեջաներեն բառերն արտասանում է հատուկ ակցենտով)»: (Հղումն՝այստեղ)
«strateq.az» կայքն էլ թեմային անդրադարձել է հղում կատարելով դիվանագետ և Թուրքիայում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեին:

Նախկին դեսպանը պատմում է. «Այն օրերին երբ զբաղեցնում էի Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը, միջազգային նիստերից մեկի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը թրքերենով դիմեց Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներին, հարցնելով, թե ինչ լեզվով են նախընտրում շփվել: ՀՀ ԱԳ ժամանակի նախարար Վարդան Օսկանյանը թրքերենով պատասխանեց. «Ինձ համար որևէ տարբերություն չունի, էֆենտի»: Բայց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսերենով պատասխանեց. «Ինձ պիտի ներեք, իմ ադրբեջաներենը թույլ է»: Եթե ես Էլմար Մամեդյարովի տեղը լինեի վաղուց լիազորություններս վայր դրած կլինեի: Սա միակ անգամը չէ, որ նա ադրբեջաներենին չտիրապետելու պատճառով նման իրավիճակ է ստեղծում»:

«Բոլոր դեպքերի մասին չէ, որ կարելի է բարձրաձայն հայտարարել: Օրինակ Էլմար Մամեդյարովը հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր. «Մենք մեր «բանը» ցույց տանք, հայերն էլ իրենց «բանը»: Ումը որ լավ եղավ, դա էլ կընդունենք»,-գրել է Թուրքիայում Ադրբեջանի նախկին դեսպանը: (Հղումն՝ այստեղ)

«Թարգմանություն իրանական qafqaz.ir կայքից»:

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan