Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Էդուարդ Շարմազանով. Ծեծեք, վախեցող չկա։ Ղազագիր ստորագրող չկա

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ վարչապետի հետ ՀՀԿ-ի բանակցությունները արդյունք չեն տվել, կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին։ Այս իրավիճակն ինչի՞ է հանգեցնելու։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն հայտարարություն անելու անհրաժեշտություն տեսավ։ Հնարավո՞ր է՝ սա դուռը փակելու և պայմանավորվածությունը բացառելու համար էր։

Եթե կա մեկը, որ դուռը շրխկացնում է ԱԺ իր գործընկերների երեսին, դա վարչապետն է։ Կարծում եմ՝ ՀՀԿ հայտարարության մեջ ամեն բան ասված է։ Պետք է նշեմ, որ ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, ՀՅԴ-ն էլ, երեքն էլ շատ բաց ու կառուցողական են եղել քննարկումների համար, բայց քննարկումը վերածվում է կապիտուլյացիայի։ Փաշինյանը փաստացի ասաց՝ ես չեմ եկել բանակցությունների, ես եկել եմ իրազեկելու։ Իրազեկելու համար ինչո՞ւ էր հասել Ազգային ժողով, կարող էր զանգել իրազեկել, կամ ուղիղ եթերում կասեր, մենք էլ կիմանայինք։ Բա եթե դու բանակցում ես, հասկանում ենք, որ ժողովրդի աջակցություն կա, բայց բանակցություններում պետք է փոխզիջում լինի։ Լավ, 5 հարցում ԱԺ-ն է զիջումների գնում, բայց գոնե մեկ հարցում էլ կառավարությունը պետք է գնա։ Բայց երբ գալիս, ասում ես՝ կամ այսպես պետք է լինի, կամ ոչինչ, դա կապիտուլյացիա է։ Եթե արդեն որոշել ես, որ պետք է հրաժարական տաս, արդեն որոշել ես, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, գալիս ես մեզ իրազեկո՞ւմ ես։ Այո, երեկվա հանդիպմանը, ի պատիվ վարչապետի ու պատգամավորների, հարգալից մթնոլորտ է եղել, բայց ամեն մեկը մնացել է իր կարծիքին ու ոչ մեր մեղքով։

Մենք այնտեղ իրեն ասել ենք, որ այդ օրենքը, որ ընդունվել է, չի կարող խոչընդոտել արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ինչպե՞ս պետք է այս օրենքը խոչընդոտի արտահերթի անցկացմանը, չի կարող։ Եթե նման մտահոգություն կա, կարող եք օրենսդրական նոր առաջարկներ անել, որ կառավարության այդ մտահոգությունները փարատվեն։ Ամենակարևոր հարցը, թե ինչու պետք է դեկտեմբերին անցկացնել ընտրությունները, դրա պատասխանը չենք ստացել։ Մենք ուղիղ ասել ենք՝ պարոն վարչապետ, դուք մեկ ամիս առաջ ուղիղ եթերում ասել եք, որ ընտրությունները լինելու են մայիսի վերջ, հունիսի սկիզբ։ Հիմա այս մեկ ամսվա մեջ ի՞նչ փոխվեց, որ դարձավ դեկտեմբեր։ Մենք դրա պատասխանը չենք ստացել։ Վարչապետը որոշել է դեկտեմբեր ու վերջ։ Եթե դու գալիս, ասում ես՝ ես ամեն ինչ որոշել եմ, էլ էդքան ժամանակ ինչի՞ ծախսեցիր, ժողովրդի էլ բերեցիր, զանգեիր Բաբլոյանին կամ Վահրամ Բաղդասարյանին, մյուս խմբակցությունների ղեկավարներին ու ասեիր՝ հաղորդագրություն եմ տարածել, լսեք։ Ու եթե մեկը դուռը շրխկացնում է, դա հաստատ ԱԺ-ն չի, էլ չեմ ասում, որ անթույլատրելի է ժողովրդի մի հատվածին բերել խորհրդարանի վրա։

Մենք պատմության մեջ ընդամենը 1996 թվականին ենք հիշում, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները մտան ԱԺ, բայց այն ժամանակ ընտրական գործընթաց էր։ Իսկ այս անգամ ընտրված ԱԺ-ի վրա, երբ այս մարդիկ պատրաստակամություն են հայտնել հարցերը քննարկելու, երբ իմ ունեցած տվյալներով, Արա Բաբլոյանն է Փաշինյանի հետ կապվել և խնդրել, որ գա բանակցելու։ Երբ դու հետդ տանում ես հազարավոր մարդկանց, որոնք վանկարկում են ու այդ վանկարկումների տակ գնում է բանակցություն, դրա ժողովրդավարականը ո՞րն է։ Ճնշումն ԱԺ-ի վրա պոզով-պոչո՞վ է լինում։ Այսինքն՝ պետք է ասֆալտին պառկեցնեն, վրաներովս անցնեն, որ նոր ասենք ճնշո՞ւմ է եղել։ Այս միջադեպը ցույց տվեց, որ այս օրենքի ընդունումը ճիշտ էր, որ կոնկրետ պատգամավորներ եղան, որ չկարողացան մտնել Ազգային ժողով, իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը, և մինչև գիշերվա ժամը 2-ը առավելևս կին պատգամավորները չէին կարողանում դուրս գալ, որովհետև ԱԺ-ն պաշարված է եղել։ Եթե դա ժողովրդավարական է, ուրեմն ժողովրդավարության իմ և քաղաքակիրթ աշխարհի պատկերացումները լրիվ տարբեր են։ Ես այդպես էլ չհասկացա, թե ժողովրդին ո՞ւր էր բերում։ Ամենակարևորը, մենք ասել ենք, որ ՀՀԿ-ն որևէ պայմանավորվածություն չի խախտել։ Զանգել, ասել են՝ այս օրենքը հակասում է մեր պայմանավորվածություններին, բանակցությունների վրա բացասական է ազդելու, ՀՀԿ-ն իսկույն հանել է օրենքը քվեարկությունից։ Դրանից հետո եկել, ասել են՝ դեկտեմբեր։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերից հետո ինքը հրաժարական կտա, և Ազգային ժողովը երկու տարբերակ ունի՝ կամ ընտրել նոր վարչապետ, կամ գնալ ընտրությունների։

Նիկոլ Փաշինյանի իրավունքն է՝ երբ ուզի կարող է հրաժարական տալ։ Մինչև մայիսի 8-ը նա ազատ է ամեն ինչ անելու, և խորհրդարանն այստեղ անելիք չունի։ Ինքն ընտրված վարչապետ է, ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում նրան անվստահության չի կարող ենթարկել։ Այլ խնդիր է, որ գալիս, ասում ես՝ հուշագիր ստորագրեք, բանակցում ես մայիս-հունիսի վրա, հաջորդ օրը գալիս, ասում ես՝ որոշել եմ դեկտեմբերին ու առաջարկում ես հուշագիր ստորագրել, որ դեկտեմբերին պետք է մարդ չառաջադրեք։ Սա քաղաքական բանակցությո՞ւն է թե՞ ղազագիր։ Քաղաքական գործընթացները ոչ այսօր են ավարտվում, ոչ էլ վաղը։ Հայաստանը ունեցել է Նիկոլ Փաշինյանից ավելի ժողովրդական, ավելի մեծ լեգիտիմություն ունեցող, ավելի խելացի և ուժեղ գործիչների, որոնց քամահրական վերաբերմունքը քաղաքական օպոնենտներին և քաղաքական ինստիտուտներին, առաջին իսկ առիթով ողբերգական են անդրադառնում հենց այդ մարդկանց քաղաքական ճակատագրերի վրա։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Նապոլեոն Բոնապարտից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի հզոր տղա է, հաստատ սխալվում է։

Մենք ասում ենք՝ չի կարելի Սահմանադրությունը մի կողմ դնել, չի կարելի Ազգային ժողովին արհամարհել։ Պարզ է, որ մենք այլևս չենք ասում 2022 թվականին պետք է լինեն հաջորդ ընտրությունները։ Այդ բանակցությունների արդյունքում ՀՀԿ-ն վերանայեց իր դիրքորոշումը, համաձայն է ընտրություններն անցկացնել հունիսին։ Դա ինքնանպատակ չէ, Փաշինյանն ինքը հայտարարել է, որ պետք է լինեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ։ Հիմա այդ երկուսից ոչ մեկը չկա։ Էյֆորիայի փաստարկը հանում եմ։ Ինքը հայտարարում է, որ էյֆորիան կտևի 15 տարի, կարող է 50 տարի տևել, կարող է տևել երկու օր, քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, և Աստված չանի, որ միշտ էյֆորիա լինի։ Բայց ինքը երկու բան է առաջարկել՝ Ընտրական օրենսգիրք և կուսակցությունների մասին օրենք, ոչ մի բան չի արել։ Երկրորդ, Փաշինյանի փաստարկներից մեկն այն է, որ կառավարությունը խորհրդարանում չունի մեծամասնություն։ Այո, ճիշտ ես ասում, պարոն վարչապետ, այլևս չունի։ Բայց մայիսի 8-ին էլ չունեիր մեծամասնություն, ինչպես դու ես ասում՝ 4 նվիրված պատգամավոր ունեիր, բա էն ժամանակ ո՞նց էիր առաջադրվում։ Էն ժամանակ վարչապետ չդառնայիր, գնայիր արտահերթ ընտրությունների։ Թե՞ ձեզ պետք էր պետական ռեսուրսները, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն, ոստիկանությունը, նախարարությունների ռեսուրսները: Դա՞ էր պետք։

Վարչապետը Ազգային ժողովում հայտարարեց, որ որոշ կուսակցություններ գնում են ինքնասպանության, ինքնասպանությունները շարունակվում են։

Էդ կուսակցությունների դարդը թող վարչապետը կամ որևէ մեկը չլացի։ Կգնա՞ն ինքնասպանության, թող գնան, ժամանակը ցույց կտա։ Վարչապետը պետք է դուրս գա իր այդ դերից։ Մինչև հիմա ՀՀԿ-ն էր խանգարում, հիմա սկսեց Ազգային ժողովը խանգարել։ Թող ինքն իր գործն անի։ Ասում է՝ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, ներդրումներ չեն լինում։ Ծիծաղելի է այդ փաստարկը։ Թող մի ներդրողի անուն ասի, որն ասում է՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ եմ այս ներդրումն անել, բայց վատ ԱԺ-ն է խանգարում։ Նման բան ասող կա՞։ Հասկացանք, լեգիտիմություն ունեք, հասկացանք, Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել եք, բայց կարիք չկա, պարոն վարչապետ, քաղաքական հաջողություններից գլխապտույտի մեջ ընկնել։ Այդ գլխապտույտը բազմաթիվ գործիչների քաղաքական վախճանի պատճառ է դարձել։ Մի քիչ զարմանալի է, որ ես եմ դա ձեզ ասում, մի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, որը նաև շատ սխալներ է արել և ժամանակին, կարող է, գերագնահատել է իր հնարավորությունները, բայց սա է իրականությունը։ Ամեն րոպե գալ ասել՝ ժողովուրդը մեզ հետ է, հասկացանք, որ ձեզ հետ է, դրա համար էլ պայմանավորվում ենք, որ մայիսին անենք ընտրությունները։ Դրա համար որևէ մեկը չէր ասում՝ արտահերթ չի լինելու։ Որևէ մեկը պայման չէր դրել։ Մենք ասել ենք՝ արի մեզ համոզիր, որ եթե այդ գործը կարող ես անել մինչև դեկտեմբեր, արա դեկտեմբերին։ Բայց եթե այդ գործը մինչև մայիս չես կարող անել, ինչո՞ւ ես պետությունը դնում վտանգի տակ։

Այսինքն՝ դուք չեք գնալու զիջումների և դեկտեմբերին չեն լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր։

Ո՞նց կարող է չլինել, դա մեզնից չի կախված, գնդակը վարչապետի դաշտում է, հերիք է մեզ վրա գցեք։ Եթե վարչապետը հրաժարական է տալիս, մենք մտնում ենք կամ նոր վարչապետի ընտրության փուլ, կամ արտահերթ ընտրությունների փուլ։ Մենք մտնում ենք նոր քաղաքական իրավիճակի մեջ, ու դա կախված է բացառապես վարչապետից։

Այդ դեպքում դուք նոր վարչապե՞տ եք ընտրելու, թե՞ գնալու եք արտահերթ ընտրությունների։

Ես այս պահին պատրաստ չեմ որևէ բան պատասխանել, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, ես չեմ կարող որևէ բան ասել։ Քանի դեռ մենք քննարկում չենք ունեցել, որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ինքնանպատակ ոչ թեկնածու ենք առաջադրելու, ոչ էլ ինքննպատակ պատգամավորի մանդատ ենք պահելու։

Իսկ վարչապետի թեկնածուի հարց քննարկե՞լ եք, ունե՞ք թեկնածու։

Ոչ, չի քննարկվել, նման բաներ չկան։ Այսօր թիվ մեկ խնդիրն այն է, որ նախօրեին Ազգային ժողովի նկատմամբ տեղի է ունեցել հակաիրավական գործընթաց։ Գործադիրն ուղղակի ճնշել է օրենսդիրին, մտել է օրենսդիրի գործառույթների դաշտ, ինչն անթույլատրելի է։ Երկրորդ, հասկացանք, որ ժողովուրդն իր հետ է, բայց ես չեմ պատրաստվում ղազագրի փաստաթուղթ ստորագրել։ Ի՞նչ է նշանակում՝ փաստաթուղթ ստորագրել, որ դեկտեմբերին են լինելու ընտրւթյունները։ Ես պատրաստ եմ արժանապատիվ բանակցությունների, բայց մարդն ասում է՝ ես եկել եմ իրազեկման։ Թիվ մեկ խնդիրը ցնցումների չգնալն է, մենք չունենք ցնցումների տանող հայրենիք։ Մենք նույն երկրի քաղաքացի ենք, մենք սպառել ենք առճակատման գնալու բոլոր հնարավորությունները և պետք է իրար լսենք։ Բայց երբ դիմացինդ քեզ չի լսում, դու ամեն ինչ ասում ես, ինքն ասում է՝ ես որոշել եմ այսպես։ Բա եթե որոշել ես, ինչի՞ ես եկել Ազգային ժողով, եկել ես, որ անձա՞մբ իրազեկես։ Եկել ես, որ թվացյալ բանակցությունների տպավորություն ստեղծե՞ս, որ ասես՝ վայ, միջազգային հանրություն, ես փորձեցի, էն բոբո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չհամաձայնեցին։

Բանակցություն չի եղել որպես այդպիսին։ Եղել է իրազեկում և զրույց տարբեր հարցերի շուրջ։ Տարբեր պատգամավորներ տարբեր բաներ էին առաջարկում կապված կուսակցությունների մասին օրենքի, ընտրական օրենսգրքի վերաբերյալ, Արմեն Ռուսատմյանը խոսում էր սուպերվարչապետական համակարգի մասին։ Ինչ ասում էինք, ասում էր ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։ Այդպես ո՞նց կլինի։ Երբ իրենք ընդդիմադիր էին, մեղադրում էին Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններին, որ հապճեպ օրենքներ են բերում։ Եթե երեխան 9 ամսում է ծնվում, ո՞նց կարող է երկու ամսում ծնվել։ Ինձ համար մի բան է ակնհայտ, որ Երևանի ընտրություններում մեծ հաջողությունից հետո վարչապետը իր մեջ քաղաքական որոշում է կայացրել, որ պետք է ԱԺ ընտրությունները դեկտեմբերին լինեն։ Թե մնացած քաղաքական ուժերին հարմար է, հարմար չի, Ազգային ժողովն ինչ է կարծում, հետաքրքիր չի։ Դրա սահմանադրական ճանապարհը կա՝ հրաժարական է տալիս, ժողովրդին կբերի փողոց կամ չի բերի, մարդկանց կասի հակահեղափոխականներ և այլն։

Մանրամասները՝ Lragir.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan