Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
7
Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ) ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան

Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան

«Ես չեմ կարող հլու-հնազանդ լինել, առանց խոսելու, լռած տանել այն, ինչ կատարվում է մեզ հետ։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքի կհասնենք, բայց չեմ էլ կարող լռել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի  դերասան Արման Նավասարդյանը։

Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքում է ծնվել, ու, ինչպես միշտ, երեկ նույնպես իր հայրենակիցների կողքին էր, ովքեր արդեն 8 օր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով միակողմանի զիջումներին, սահմանազատման աշխատանքներին, որոնք նախաձեռնել են Հայաստանի կառավարությունն ու Ադրբեջանը։

«Արդեն վերադարձել եմ Տավուշից, բայց վաղը նորից գնալու եմ։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր հողի։ Նրանք մարտական ու վճռական են տրամադրված։ Ու միայն տավուշցիներ չեն այնտեղ։ Դա մեզ համար ուղղակի տարածք չէ, կցված հող չէ, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին։ Դա մեր հայրենիքն է, որտեղ մարդիկ են ապրում ու պատրաստ են պայքարել»,- նշում է  դերասանը։

Արման Նավասարդյանը հիշեցնում է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մասին, ով եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։  Նա հաճախ անձամբ էր մեկնում այդ տարածքներ, տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնկրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը։ 1980- ականներին Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հանձնաժողովի ևս երկու անդամի գողացել էին ադրբեջանցիները, ծեծել։ Կամ՝ 1991 թ.  Ոսկեպարի դեպքերը, երբ գյուղը պաշտպանելու եկած  Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցներին էին զինաթափել, սպանել ու գերեվարել։

«Մենք այդ ամենը գիտենք, չենք փորձում մոռացության մատնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր մոռացության են մատնում, դրանք մեկնաբանություններ գրողներն են ու նրանք, ովքեր վարկաբեկում են այս շարժումը, որը սկսվել է հանուն հայրենի հողը պահելու։

Մարդիկ հասկանում են, որ սա միայն Տավուշի հարցը չէ, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի հարցն է, մեր ամբողջ պետության, մեր սկզբունքի ու արժանապատվության հարցն է»,- ասում է Արման Նավասարդյանը։

Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է  25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։

«Ինձ կանչել են ուսումնավարժական զորահավաքի։ Հիմա պատրաստվում եմ, 25 օր չեմ կարողանալու իմ բուն մասնագիտական գործով զբաղվել։

Այն գրողներին, թե ինչու սահմանին չեմ, հայտնեք՝ շուտով կլինեմ, թեև միշտ եմ եղել սահմանին։ Կխոսենք 25 օրից»,- ասում է Արման Նավասարդյանը։

Մենք էլ դերասանին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ ենք մաղթում։

Ի դեմ, նշենք, որ Արման Նավասարդյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Պահեստազորի սպա Արման Նավասարդյանը Արցախյան երրորդ պատերազմի  առաջին օրվանից ռազմաճակատ էր մեկնել։

Գլխավոր նկարը՝ Sputnik Արմենիայի։ 
Աղբյուր` Panorama.am


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan