Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
19
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (լուսանկար) Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն

Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…

«Հրապարակը» հարցազրույց է վերցրել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից:

- Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը կհասնի Երեւան եւ կբարձրացնի իր բողոքի ձայնն ընդդեմ այս իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության: Շարժման մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Անձնական շփումները նույնպես այս պարագայում կարեւոր են, եւ ես սրբազանի հետ մշտապես կապի մեջ եմ եղել, շփվել եմ նրա հետ դեռ իր ուսանողական տարիներից: Նրա ոչ նյութապաշտ կեցվածքը մեզ շատ հոգեհարազատ է, եւ մեր աջակցությունը հայտնում ենք նրան, բայց շարժումն արդեն տավուշյան չէ, այն դառնում է համահայկական շարժում, որին ոչ միայն ողջունում, այլեւ միանում ու աջակցում ենք` ինչով կարող ենք: Երեկ 21 ԱԻՄ-ական ներկա էր: Ակնհայտ է, որ վիճակը Հայաստանում անորոշ ու խախուտ է: Ամեն մեկիս կողմից մի բան պետք է արվի, դա ակնհայտ է: Ողջունելի է, որ մարդիկ պայքարում են իրենց երկրի, իրենց իրավունքների համար: Արդեն կարող ենք ասել, որ կա համազգային խանդավառություն, կան նաեւ ակնկալիքներ: Մենք աջակցում ենք նրանց, թե ինչ չափով, դա հետո պարզ կդառնա:

- Ձեր կուսակցությունը ժողովրդավարության ջատագով է եղել միշտ: Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ուժերը պետք է եկեղեցու կողքին լինեն այս օրերին, որպեսզի ստացվի հոգեւորի եւ դեմոկրատիայի, այսպես ասած, միքս տարբերակը:

- Ես որեւէ բան չեմ բացառում եւ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում ՀՀ որեւէ քաղաքացու ճանապարհին: Ես ավելի ընդարձակ եմ հարցին նայում: Այն, որ հոգեւորականը դառնա երկրի առաջնորդ, այդտեղ նույնպես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Նույնիսկ եղել են եվրոպական երկրներ, որտեղ հոգեւոր գործիչները դարձել են պետական պատասխանատուներ, սակայն այսօր ակնհայտ է, որ Բագրատ սրբազանը չունի նման հավակնություններ, դեռ մի բան էլ խուսափում է այդ մտքից: Այո, մեր կուսակցությունն իրապես դեմոկրատ է, որպես այդպիսին, մենք պետք է հավատարիմ մնանք դեմոկրատիային, սակայն անգամ հեռակա չեմ ուզում միջամտել այս հարցի նախաձեռնողականությանը: Ասում են` հավաքված մարդիկ ռուսամետ են, էս են, էն են, բայց այդպես չի կարելի մտածել, ԱԻՄ-ը կուսակցություն չէր դառնա, եթե իր դռները չբացեր բոլորի համար: Այնպես որ, ոչ մի նշանակություն չունի, Սասունցի Դավիթն իր պարզությամբ հավաքեց բոլոր կենդանիներին, այդ թվում` վայրի գազաններին։ Այնպես որ՝ եթե ոմանց թվում է, թե ամեն ինչ պետք է իդեալական լինի, ապա դա կարող եմ ասել, որ սխալ մոտեցում է: Այնտեղ հավաքված մարդիկ լայնախոհ մարդիկ են, իսկ թե ինչ քաղաքական զարգացումներ կլինեն, դժվար է ասելը: Երբ Նիկոլին ասում էի` փոխիր սահմանադրությունը, նա ինձ չլսեց, սակայն այսօր լսում է Ալիեւին, իսկ Բագրատ սրբազանը հաստատ նման բան չի կարող անել: Նա միայն Աստծուց է վախենում, Ալիեւից չի վախենում…. Ի դեպ, այնտեղ հնչող երգերն էլ մեր անկախության մասին են:

- Ակնհայտ է, որ մարդկանց մեծ ոգեւորություն է պատել, հավանաբար, շատ մարդ փողոց դուրս կգա, ի՞նչ կանի բռնապետի վերածվող Փաշինյանը:

- Այո, նա բռնապետ է, ճիշտ նկատեցիք: Բարդ է ասելը, թե ինչ կլինի, չեմ ուզում շատ բան ասել, որովհետեւ ոմանց այն կարող է թվալ ուղղորդող: Ես միացել եմ քայլերթին: Այսօր էլ, վաղն էլ, ամեն օր: Ամեն ինչից բացի, կան նաեւ ընկերական հարաբերություններ:

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/604d98697b1b8e32c968791b767d82d6

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan