Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան
Դիտել նաև
Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ)
Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ)
Զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանը, որ որդեկորույս այլ ծնողների հետ առաջին օրից Կիրանցից մեկնարկած երըին է մասնակցում, այսօր, նախքան երթի մեկնարկը, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ Աննա Հակոբյանը շատ փոքր է, որ ասի, թե՝ հանուն ինչի է զոհվել իր որդին (հիշեցնենք, որ Փաշինյանի կինը ցինիկաբար հայտարարել էր, թե մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել):
Ալիսա Գևորգյանն ընդգծեց, որ իր որզին զոհվել է հանուն հայրենիքի, քանզի այդպիսի դաստիարակություն է ստացել, այլ ոչ թե ոմանց նման անհայրենիք է եղել:
«Ես այսօր էլի այստեղ կլինեի, եթե անգամ իմ որդին զոհված չլիներ: Այստեղ կլինեի որպես հայ մարդ»,-ասաց զոհված հայորդու մայրը: