Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են

Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)

Բաքուն և Երևանը համերաշխ են Ուկրաինայի հետ, ու նաև ձեռք ձեռքի տված դուրս են բերում ՌԴ-ն տարածաշրջանից:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Նախկինում մենք բարձրացրել էինք հետևյալ հարցը՝ ո՞ւմ և ինչի՞ն են խանգարում ՌԴ ԱԴԾ սահմանապահները Հայաստանում։ Այս հարցերի հնարավոր պատասխաներից մեկը տրվել է հանգստյան օրերին։

Համացանցում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Կիևի տնտեսական դատարանը քննարկել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայցն ընդդեմ «Ուկրսպեցէքսպորտ» ձեռնարկության՝ 82,696,776.00 գրիվնայի վերականգնման՝ զենքի մատակարարման համար կնքված պետական պայմանագրի խախտման համար։ Ուկրաինական ընկերության ներկայացուցիչները պայմանագիր են կնքել «օտարերկրյա մատակարար-արտադրական ասոցիացիայի (Ադրբեջանի Հանրապետություն)» հետ՝ 95 միավոր 23 մմ ԶՈՒ-23-2 զենիթային զենքի, այնուհետև ևս 40 միավոր մատակարարելու մասին, միասին 135 ZU-23-2:

Փաստաթղթերից պարզ է դառնում նաև, որ այդ զենիթային կայանքների առաքումն իրականացվել է ծովային բեռնարկղերով՝ ապամոնտաժված տեսքով «երրորդ երկրի» միջոցով, ինչը հանգեցրել է մատակարարման ժամկետների ավելացման։
Ռուսական «Rybar» Telegram-յան ալիքի փոխանցմամբ՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, երրորդ կողմը կարող է լինել Թուրքիան, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-23-2-ը կարող էին մատակարարվել Նախիջևանից։

Ռուս փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի հետ վարկածի օգտին են խոսում նաև մատակարարման ժամկետները․ նշված ժամանակահատվածում դեռևս գործում էր այսպես կոչված «հացահատիկային միջանցքը»՝ «Հացահատիկային գործարքի» շրջանակներում (Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի միջև համաձայնագիր), որի երաշխավորներից մեկը հենց Թուրքիան էր: Ուկրաինային մատակարարելու համար ծովային ճանապարհի օգտագործման իրավական փաստը կարող է վկայել թուրքական կողմի անմիջական ներգրավվածության մասին։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ պաշտոնական Բաքուն, փաստերով այն հերքելու փոխարեն, կրկին որոշել է «հայկական հետք» գտնել Կիևին զենք մատակարարելու մասին լուրերում։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել է 2022 և 2023 թվականներին Ուկրաինային սպառազինության ավարտված մատակարարման մասին տեղեկությունը։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հայտարարությունում։

«Ի պատասխան «Telegram» սոցիալական ցանցի հայկական հատվածում հրապարակված նորությունների, թե իբր «Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական արտադրանք է ուղարկվել» հարցումներին, հայտնում ենք, որ այդ հաղորդագրությունները կեղծ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես տեսնում եք, տեղեկատվության առաջնային աղբյուրը ոչ թե հայկական Telegram սեգմենտն է, այլ կոնկրետ ռուսական Telegram-յան ալիք, և Ադրբեջանի պաշտոնյաներն ու կառույցները Կիևի տնտեսական դատարանի որոշման վերաբերյալ որևէ հերքում իրականում չեն արել։

Ինչ եզրահանգումների կարող է դա մեզ բերել։ Եթե ռուսական կողմի վարկածը ճիշտ է, և զենքը Նախիջևանից առաքվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել Ուկրաինա, ապա պարզ է դառնում, թե Բաքուն և Անկարան, ի թիվս այլ բաների, ինչ «խաղաղ ապրանքներ և բեռներ» են մտադիր տեղափոխել Հայաստանի տարածքով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», եթե, իհարկե, հասնեն իրենց նպատակին և ստանան այն:

Բաքվի համար քաղաքականապես անընդունելի է ռուսական կամ իրանական կողմի ներկայությունը Սյունիքում, քանի որ դա թույլ կտա Մոսկվային կամ Թեհրանին ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ է փոխադրվում 2 երկրների միջև։ Հենց այստեղից էլ ծնվեց Սյունիքի մարզին հատուկ ինքնավարության կարգավիճակ շնորհելու թուրքական գաղափարը։ Հենց այստեղից է «աճում» Բաքվի այն գաղափարի «ոտքերը», որ «Սյունիքի հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրները, իսկ «երրորդ կողմ» ասելով՝ նկատի ունեն Թուրքիան։

Ընդհանուր առմամբ, վերը նշված բոլորը համապատասխանում է ոչ միայն Անդրկովկասում ընթացող գործընթացների տրամաբանությանը, այլև Երևանի և Բաքվի կողմից ՌԴ-ի հետ հակամարտությունում Ուկրաինային համատեղ աջակցության տրամաբանության մեջ։
Անկախ նրանից, թե Իլհամ Ալիևը «հավասարակշռված քաղաքականություն» է խաղում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում հենց այնպես չհայտարարեց, որ «ադրբեջանական բանակը պետք է համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին», և որ «Պուտինի հաղթանակն Ուկրաինայում վտանգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի»:

Ալիևն ու Փաշինյանը տարբեր աստիճանի ներգրավվածություն ունեն հակառուսական մեծ կոալիցիայում, սակայն այժմ կարող ենք արձանագրել այն հարցի պատասխանը, թե ինչի՞ն են խանգարում ՌԴ ԱԴԾ սահմանապահները Հայաստանում։

Իսկ դուք կարծում եք, թե ինչու են այդքան կտրուկ, երբ ՀՀ գլխավոր շտաբի պետ է․ Ասրյանի կարծիքով՝ «պատերազմը կարող է սկսվել մեկ ժամից կամ մեկ օրից», իշխանություններն առաջին փուլում հապճեպ որոշում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը…
Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan