Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Պատերազմ Արցախում
Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան

Բրյուսելում քննարկվում էր Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը․
Սիրելի՛ ժողովուրդ,
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ, հայ ժողովրդին՝ դրսի խաղերի մանրադրամ։ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցածը ոչ թե ավելացրել է մեր անվտանգային կարողությունները և դիվերսիֆիկացրել մեր տնտեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակը։

Բրյուսելում ընդամենը քննարկվում էր Հայաստանը հակառուսական ու հակարիանական պոլիգոնի վերածելու սցենարը, մեր երկիրը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը։

Ամեն ինչ սկսվեց Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին։ Փաշինյանի համաձայնությամբ և Ալիևի կատարմամբ Արցախը հայաթափվեց։ Շարլ Միշելի շուրթերով Արցախի հայությունը սկզբում հռչակվեց որպես «Արցախի էթնիկ հայ բնակչություն», հետո ստացանք արցախահայության էթնիկ զտում։ Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար։

Հայաստանի իշխանությունները մի հրեշավոր բանաձև էին առաջ քաշել, այն է՝ Հայաստանը խաղաղ կապրի, եթե Արցախը հանձնենք Ադրբեջանին։

Իրականությունն այն է, որ Արցախը հայաթափվեց, ու հիմա զոհասեղանին է դրված Հայաստանը, քանզի Պրահայում Փաշինյանը, հանուն սեփական շահերի, պատռեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը 44-օրյա դավադիր պատերազմից հետո Արցախի հայկական մնալու երաշխիքն էր, և որն ի հեճուկս Փաշինյանի ցանկության էր ամրագրվել։

Հարգելի՛ ժողովուրդ,

Հիմա քեզ մեկ այլ սուտ են հրամցնում։ Ասում են, թե, իբր, ԵՄ դիտորդները սահմաններում խաղաղություն են ապահովելու, և Հայաստանը շուտով ԵՄ անդամ է դառնալու։ Ասում են, թե ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր երկրի շահերից է բխում ու ՆԱՏՕ-ն մեզ կփրկի։ Սո՛ւտ է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարողություն և ծրագիր չունի։ Արևմտյան արժեքները չի՛ կարելի շփոթել արևմտյան վեկտորի ընտրության հետ։ Դա շատ դաժան վերջաբանի կարող է հանգեցնել։

Մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու։ Հատկապես որ Արևմուտքի խնդիրը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ Ինքը գիտի, որ արժանանալու է Սահակաշվիլու ճակատագրին։ Դրա համար էլ առաջնոդվում է «Կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին։

Այս ամենին պետք է վերջ տալ։ Փաշինյանի հեռացումը խաղաղության ու մեր պետականության պահպանման գլխավոր նախապայմանն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan