«Կոչ ենք անում Փարիզին՝ չմիջամտել մեր ներքին գործերին»․ Ադրբեջանի ԱԳՆ
Կոչ ենք անում Փարիզին՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով հայ համայնքի հետ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հանդիպմանը։
«Փարիզին կոչ ենք անում դասեր քաղել պատմությունից, այլ ոչ թե միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է Հաջիզադեն։ Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից։