Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Դիտել նաև
Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են
Փաշինյանը ցնցված է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից
Մեղավորն ակնհայտ է. «Փաստ»
ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն
Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը, այս մասին այսօր ԲՈՒՀ-երում իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը։
Նա նշել է, որ Իլհամ Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը, որից հետո պարտադրելու է Հայաստանին գնել ադրբեջանական գազը, դրանից հետո՝ վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, որից հետո Հայաստանը կդառնա հայ-ադրբեջանական պետություն և կարճ ժամանակ անց հայ ժողովրդը դուրս կմղվի այս տարածքից։
Երվանդ Բոզոյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին չլռել, դիրքորոշում հայտնել և դեմ արտահայտվել տեղի ունեցող գործընթացներին։