Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)
9
Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Պատերազմ Արցախում
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ

Հայ ժողովուրդը պետք է թույլ չտա Հայաստանի ուկրաինացում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթն ԱԺ-ում․

Սիրելի՛ ժողովուրդ,

Նիկոլ Փաշինյանը խաբել ու խաբում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Սկսած արագաչափերից մինչև մայրաքաղաքային տրանսպորտի գնի թանկացում, գազի գնից մինչև խաղաղության ապահովում նա ասել ու արել է հակառակը: Հայաստանում կյանքը թանկացել է, մարդու կյանքը՝ էժանացել:

Փաշինյանը խաբեց ու եկավ իշխանության: Ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա էլ ասում է՝ կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի:

Նա Հայաստանը դարձրել է առևտրի առարկա: Մինչ այդ Արցախն էր հանել վաճառքի: Ու վաճառեց: Խոստացավ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը հանձնեց Ադրբեջանին, արցախցիներին էլ դարձրեց փախստական:

Ինչ մնում է Հայաստանին, ապա հիմա այն դրված է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության զոհասեղանին:

Փաշինյանը խաբում է, թե, իբր, խաղաղության խաչմերուկ է դարձնում Հայաստանը: Դրա գինը նա նշանակել էր Արցախը: Ասում էր՝ մինչև Արցախը չհանձնենք Ադրբեջանին, Հայաստանը խաղաղ չի կարող ապրել:

Այժմ խաղաղության գին է նշանակված Ադրբեջանի մյուս պահանջների բավարարումը՝ Տավուշի գյուղերը, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի տարածքների կտրատումը: Նաև՝ Ալիևին հաճո սահմանադրության ընդունումը։

Փաշինյանի քարոզչաթիմը խաբում է, թե, իբր, մեր անվտանգության երաշխավորը կարող են դառնալ Արևմուտքը և ՆԱՏՕ–ն։ Բայց դրա համար պետք է թշնամանալ Ռուսաստանի ու Իրանի հետ:

Թե ինչպես է ՆԱՏՕ-ն խաղաղություն ու անվտանգություն ապահովում և որքանով է պատրաստ թուրքական կամ ադրբեջանական ագրեսիայի դեմն առնել, տեսել ենք Հյուսիսային Կիպրոսում, Սիրիայում, Ուկրաինայում: Դրանից առաջ տեսել էինք նաև Վրաստանում:

Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետություն է: Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելը, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Փաշինյանը պատրաստ է մինչև վերջին հայը պայքարել ու զոհաբերել Հայաստանը՝ աշխարհաքաղաքական խաղերում: Նա դրա անունը դրել է «ինքնիշխանություն» և աճուրդի հանել նույն այդ ինքնիշխանությունը՝ հանուն սեփական կաշվի փրկության:

Հայաստանյան այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարությունը՝ Փաշինյանի լուռ համաձայնությամբ, վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը Հայաստանը դարձնում զոհաբերվող խաղաքարտ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունում։

Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից և թույլ չտա Հայաստանի ուկրաինացում: Դրա թիվ մեկ նախապայմանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Փաշինյանի ու Հայաստանի շահերը խոր հակասության մեջ են: Իրական խաղաղության հասնելն ու անվտանգության ապահովումը պետք է սկսել ներսից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan