Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
Դիտել նաև
Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին
«Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երեւան իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով հասկացրել են, որ մի փոքր սպասեն իրենց քրեական վարույթների հարցով, մինչեւ հասկանան՝ երթը գա, հասնի Երեւան, ի՞նչ իրավիճակ է լինելու, որից հետո պարզ կլինի ընթացքը։
Դատելով իրավիճակից՝ իրավապահ համակարգում մտավախություններ կան, որ, միգուցե, երթը հասնի Երեւան, ու իրավապահ համակարգում գործընթացներ սկսվեն. ուստի արդեն իսկ առկա քրեական վարույթներով նոր նախաձեռնություններ անելու ժամանակը չէ»։