Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Էկրանին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին է․ գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Եկեղեցին 6-7 րդ դարերի է։ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Ոսկեպարը, համարում է, որ այն ադրբեջանական է, հետևաբար համարում է, որ եկեղեցին էլ, հին ադրբեջանական է, մերը չէ։ Ադրբեջանն ինքը սեփականաշնորհում է հայկական ինչ կա, տարազները, ուտեստները, երաժշտությունը, սաղ ասում է իմն են։ Հայաստանում կա մի հոգի, անհավատալի է, որ դա երկրի վարչապետն է, որ մեր երկրի 6-րդ դարի եկեղեցին ասում է՝ սա Ադրբեջանի մեջ է մտնում։ Ադրբեջանը ստեղծվել է այս եղկեղեցու կառուցումից 14 դար՝ 1400 տարի հետո, բայց Փաշինյանը այն հանձնում է Ադրբեջանին՝ ասելով դե իրենցն է։ Հիշեցնեմ, մեկ էլ Ալիևն է ասում, որ դա իրենցն է, նու մեկ էլ երևի Էրդողանը։ Չէ, պատկերացրեք, ո՛չ Հայաստանի նախկին ղեկավարներից, ո՛չ անգամ Պուտինը, չեն ասում․ ասում է մեկ Ալիևը, մեկ էլ Փաշինյանը։ Սա ֆիքսեցինք։ Անցնենք առաջ։

Այսօր գնացել-հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Ինձ անհանգստացրեց ինչը․ իբր 4 գյուղի բնակիչների հետ հանդիպում է, շատ փոքր դահլիճում քիչ թվով մարդիկ էին հավաքված։ Միայն Բաղանիսում շուրջ 1000 մարդ է ապրում, Ոսկեպարում՝ 800, բայց մի 100 հոգի մարդ չէր հավաքվել։ Վաղը-մյուս օրը հանձնում է, բայց մարդ չի գնում հանդիպման։ Բա Ոսկեպարցիները զանգել-ասում են տեսա՞ք ոնց է փոխվել մեր համայնքի ժողովուրդը, մեկ-երկու հոգի էին գնացել Նիկոլին տեսնելու․ իհարկե՝ ասացի դա շատ վատ է․ որովհետև մի երկու հոգի գնացել են, մի քանի հոգու տարել են, մի քանի հոգու էլ ստեղից էնտեղից են տարել․ բայց 2021 թվականին շուրջ 70 տոկոս ձայն է տարել Տավուշից, պետք է գնային մարդիկ, օձիքից բռնեին ու ասեին հլա արի տեսնեմ դու մեզ ուրիշ բան ես խոստացել, էս հիմա ի՞նչ ես ուզում։

Ու ընդհանրապես, սա միայն Ոսկեպարի, Բաղանիսի հարցը չէ․ մեր երկրից տարածքներ է հանձնում՝ վախեցնելով թե պատերազմ կլինի․  Շուռնուխ հանձնեց գորիսցիների խնդիրն է, Սոթքի հանքի կեսը հանձնեց, վարդենիսցիների խնդիրն է, Ջերմուիկի մի մասը հանձնեց Վայոց ձորցիների խնդիրն է, հիմա էլ հասան Ոսկեպարին․ ժողովուրդ ջան, երկիրն է հանձնում։ Հայաստանի վարչապետն համարում է, որ 6-րդ դարում մեր նախապապերի սարքած եկեղեցին ադրբեջանական է։ Աշխարհում 200-ին մոտ պետություն կա, խնդրում եմ որևէ այլ պետության ղեկավարի անուն տվեք, որ հայտարարի, թե իր երկրի այսինչ տարածքը իրենը չէ, չկա տենց բան․ հակառակը, գրեթե բոլոր երկրները, ինչոր վիճելի տարածքները, համարում եմ իրենցն է, բարձրաձայնում են ու մշտապես առնվազն խոսում դրանից․ Ճապոնիան ասում է, Ուկրաինան ասում է, Կիպրոսն ասում է, Սերբիան ասում է, Մոլդովան ասում է, Արգենտինան ասում է, Վրաստանն ասում է, Ռուսաստանն ասում է՝ պետության ղեկավարի մակարդակով, բայց չեք լսի, որ մեկն ասի իմ երկրի այս տարածքը այլ պետության է։ Չկա նման բան․ մենակ մի Նիկոլ՝ իր շրջապատով։ Եթե անգամ լինի պետություն, որտեղ երկրի ղեկավարը դրածո է այլ պետության կողմից կամ այլ պետության ագենտ է, մեկ է՝ անգամ նա նման հայտարարություն չի անի՝ իր կյանքից վախենալով։ Մեր երկրի վարչապետ աշխատողը ասում է՝ մեր երկրի էս տարածքները մեզ չեն պատկանում, ձեր տները ձեզ չեն պատկանում, ձեր զավակները ձեզ չեն պատկանում։

Կարո՞ղ է երևանաբնակ մեկ հոգի հիմնավոր ասի, որ Նիկոլը Երևանը չի հանձնելու․ ինչո՞ւ, օրինակ, պետք է հանձնի Արցախը, Վարդենիսը, բայց չհանձնի Երևանը։ Գաղտնիք չէ, նա կողմնորոշվում է Ալիևի ասածներով․ է Ալիևի համար Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է։ Նիկո՛լ, հիմա սրա վերջը ո՞նց ա լինելու։ Խաղաղություն էիր հաստատելու, կադաստրի թուղթ-բան, ինքնիշխանություն բան, այ ընկեր, ոչ միայն ինքնիշխան  չենք, այլ մանրից մտնում ենք թշնամու պետության կազմ, որպես գավառ։ Ուղղակի չի կարող միանգամից Երևանը վերցնել, դրա համար հերթով է գալիս։ Նիկոլը գնացել-հասել, հայտնվել ժողովրդին ու ասում է պետք է 4 գյուղերը հանձնենք, որ պատերազմ չլինի․ հարցնում են՝ բայց որ հանձնենք պատերազմ չի՞ լինելու, պատասխանում է՝ երաշխիքներ չկան, բայց հույս կա։ Կհանձնենք, սարերով ճամփա կբացենք կամ թունել կսարքենք, որ Ադրբեջանը չկրակի։ Ինձ հետաքրքիր է մարդկանց դեմքի արտահայտությունը, որոնք գնացել են Նիկոլի հետ հանդիպման ու ասում է՝ պետք է ձեր գյուղերը հանձնենք ու ցույց է տալիս մի քարտեզ, որը ասում է՝ սա Հայաստանի քարտեզն է։ Հիմա էդ մարդիկ, մեր հայրենակիցները որտե՞ղ են ապրում։ Նիկոլը հենց այստեղից խոսում է, որ պատրաստ է հանձնել, Ադրբեջանը վռազ հայտարարում է, թե պատմական շանս կա խաղաղության․ հենց հանձնում է, էլի ոգևորվում են, թե մի րոպե, ընդեղ էլի թեմաներ ունենք։ Արձակագիր Լևոն Ջավախյանն ասում է ամենախաղաղ տեղը հիմա Ստեփանակերտն է։ Ճիշտ է ասում․ ոչ մի հայ չկա, տեսեք ինչ խաղաղ է։

ԲՏԱ նախարարը խոսում է ռուսական ալիքների փակման հնարավորթւթյան մասին ու ասում է՝ առաջին տեղում Հայաստանի արժանապատվությունն է․ լու՞րջ, Մխիթար, հենց էդ պահին, որ էդ բառերը արտաբերում էիր, ղեկավարդ գնացել Հայաստանի հպարտ ժողովրդի ներկայացուցիչներին փշի-փշի էր անում, որ Ալիևի կապրիզը կատարի։

Բացի հողերի հանձնումից, մյուս թեմային անդրադառնամ․ երեկ չէ աջաջին օրն էլ, գնացել էր Դիլիջան ու հայտարարել, որ ոչ մի բուհ պետք է Երևանում չլինի, բոլոր բուհերը հանելու է, ընդհանրապես, Հայաստանի որևէ այլ վայրում որևէ քաղաքում, այլ միայն ակադեմիական քաղաքում։

Իրականում, էս հարցի դեմ մարդիկ շատ չեն ըմբոստանում, որովհետև ասում են՝ մեկ է չի լինելու, նախ սրանք էդքան չեն դիմանա, որ էդ ծրագիրն ավարտեն, բացի այդ՝ չեն անի, որովհետև խոստացած ոչ մի բանը չեն արել․ ինչքան ինժեներական քաղաքը արեցին, էնքան էլ ակադեմիական քաղաքը կսարքեն։ Շուռնուխի 13 տան պատմությունն է, 4 տարի ասում են «լուսամուտը դրիմ»։ Ժողովուրդ ջան, բայց հարց տամ՝ իսկ ի՞նչ պրոբլեմ կա, որ չանի։ Ես էլ ասում եմ, անելու է, զոռով, շառով, քանդելով, իհարկե, համակարգերը․ շենքերը չէ, կպահի, կծախի։

Եթե սրանից 6 տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Մելքոնյանն աշխարհի ամենահզոր ատոմային պետության վրա մատ թափ կտան, խնդալներս կգա։ Հիմա մատ են թափ տալիս, ու իհարկե՝ դա խնդալու կլիներ, եթե մեր երկրի ու առհասարակ հայերի հաշվին չլիներ, չանդրադառնար մեզ վրա։ Էն որ ասում են․ Ինչի՞դ վրա ես վստահ որ մատ ես  թափ տալիս․ երկու կոպեկ փող ես աշխատել բյուջեի հաշվին, ու գիտես դու ես որ կա՞ս։ Բա սենց արեցին էլի, որ էս օրին ենք։ 5 տարի առաջ ոչ մեկ չէր մտածի, որ կգա մի իշխանություն ու Ղարաբաղ կտա, բայց եկել են ու տվել են։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ նույն իշխանությունը 10 հատ պետական ու 50 հատ ոչ պետական բուհ տեղներից հանի։ Նա դա կանի ու կանի ոչ թե նրա համար, որ աշխարհում փորձված մեթոդ է․ ոչ, ոչ մի երկրում նման բան չկա, աշխարհի ամենահզոր բուհական համակարգն ունեցող երկրներում, որտեղ ձգտում են միլիոնավոր ուսանողներ, սաղ մի տեղում կենտրոնացված չէ․ նա ոչ թե բուհերը քանդում է ու մի տեղ հավաքում կամ միավորում մեկ բուհի մեջ, որովհետև հասկացել են, որ լավ տարբերակ է․ այլ որովհետև դա մեկ հոգու՝ Նիկոլի մոռն է։ Նա ոչ թե ռուսների հետ հարաբերությունները փչացնում է, որովհետև էդպես է պահանջում մեր ազգային շահը, այլ  դա իր համոզմունքն է։ Ո՞ր մեկիս շահի համար է Ղարաբաղը հանձնել ու Հայաստանը դարձրել անպաշտպան․ դա էլ էր իր համոզմունքը։ Ու հենց այս պահին, որ Տավուշից զորքերը հետ են քաշում, խրամատները փորում են արդեն մեր գյուղերի մեջ, դա էլ է իր համոզմունքը։ Պատերազմից հետո ռուսական բազա էին տեղադրել Նոյեմբերյանի հատվածում, այն արդեն դուրս են բերել։

Ու պետք չէ զարմանալ, որ Փաշինյանը բուհերը քանդում է։ Եթե Հրաչյա Աճառյանն ասեր Հայոց լեզվի ինստիտուտը պետք է քանդել, մենք այ էդ ժամանակ կզարմանայինք, եթե էս ինչ է ասում, ակիադեմիկոս մարդ է․ բայց ինստիտուտները քանդելու մասին խոսում է Նիկոլը, որը կրթություն չունի։ Ինչի՞ վրա զարմանամ։ Եթե Արամ Սիմոնյանն ասեր պետք է քանդել ԵՊՀ-ն կզարմանայի, բայց որ ԵՊՀ-ից դուրս մնացած Նիկոլն է դա ասում, չեմ զարմանում։ Ինքը կարող է՝ մուռ է հանում համալսարանից դուրս մնալու համար․ ո՞նց 2008 թվականին իրենց չմիանալու համար Մանվելից մուռը հանեց՝ բանտում էնքան պահեց, մինչև մահացավ։

Ասում էր Սերժը սաղ կուսակցականացրել է բուհերը․ բա հիմա նայեք հոգաբարձուների խորհուրդները, թե ինչ է կատարվում․ սաղ կա՛մ ՔՊ-ական են կա՛մ իշխանականներ։ Հիմա էլ կարող է սարքել մեկ բուհ ու, ասենք, Արփի Դավոյան, Հովիկ Աղազարյան, Լենա Նազարյան նշանակել ռեկտոր․ էդպիսի կադրերը իր մոտ լի են ու ցտեսություն կրթություն։ Դրա համար երբ ասում ենք չի հասցինի, չեն թողնի, ինձ հետաքրքրում է՝ ո՞վ չի թողնի, ուսանողները՞, ոսկեպարցիները՞, Ռուսաստանում ապրող հայերը՞։ Ինչի Արցախցի 120 հազար հոգին թողնո՞ւմ էին։ Ինքը դա էլ է անելու։ Իսկ պատճառը միայն մուռը հանելը չէ, վստահ եմ պլաններ ունեն բուհական շենքերը ծախելու կամ հանձնելու, կրթությունը քանդելու ու գնում է ուղիղ էդ ճանապարհով։ Քանդելով լինի, ինչով լինի, իրենք լուծելու են իրենց բիզնես հարցը։ Հլը Խաչատուր Սուքիասյանին հարցրեք՝ չե՞ս ուզի բուհերը փակեն ու նաև Սարյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Տերյան ու կենտրոնի ուրիշ լավ փողոցներում էլ վարձով տրվող տարածքներ ունենաս։ Գուցե շենքերը պետք են մեր թշնամի հարևանների հետ մերձենալու համար։ Գան, վարձով վերցնեն ու ասենք կազինո բացեն կամ բորդել։ Հլը թուրքերին հարցրեք,  չեք ուզի՞ սահմանը բացելուց հետո Երևանի ամենակենտրոնում՝ մայր բուհի շենքում կազինո բացեք։ Իսկ ինչու, ոչ։ Իսկ ի՞նչ բիզնես պետք ա ուզենան, ստեղ Հայաստանում դնեն, գրախանու՞թ, կրթօջա՞խ, բարձր տեխնոլոգիական ընկերությու՞ն։

Իսկ թե ակադեմիական քաղաքը կսարքվի, թե ոչ, նիկոլենց չի էլ հետաքրքրում։ Ինչպես որ չի հետաքրքրել վատ հետևանքներով բոլոր արածները։ Լրիվ ծառայություն մատուցող երկիր ենք դառնում․ դե որոշեք, թե թուրքերին ու ադրբեջանցիներին ինչ ծառայություններ պետք է մատուցել։

Կարճ ասած՝ մենք ասում ենք՝ դե Նիկոլն ա, էլի, ամեն ինչ սպասելի է, չգիտե՞ք իրեն․ բայց իր կայացած որոշման հետևանքները առաջին հերթին մենք ենք կրում․ ինքը կրում է պատասխանատվությունը, վաղ թե ուշ, դա լինելու է ու վստահ եմ՝ շատ ցավոտ․ բայց էս պահին հետևանքները միայն մենք ենք կրում։ Ինքը շարունակում է իր ճոխ կյանքը՝ ամեն վատ որոշումից հետո + մի ջոկատ թիկնապահ ավելացնելով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan