«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Գերակշիռ մեծամասնությունը չի վստահում իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Gallup International Association»-ի՝ Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները ուշագրավ պատկեր են ձևավորել: Նախ՝ ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող քայլերին:

Ի մասնավորի, մոտ 38 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ առանձին դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չպետք է վերաբերեն ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Ավելին, հարցման մասնակիցների ընդամենը 13,4 %-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Հաջորդը. մեր քաղաքացիների 95,7 %-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի: Այս ցուցանիշը ջարդում է Նիկոլ Փաշինյանի հեքիաթները կռվել չցանկանալու արդյունքում պարտվելու կամ «12 հազար դասալիքի» մասին:
Ինչ վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա, ինչպես և սպասվում էր, նրա վարկանիշը կտրուկ անկում է գրանցել: Ի մասնավորի, նրան «լիովին վստահում» է 15,1 %-ը՝ 3 ամիս առաջվա 20,4 %-ի դիմաց։ Նրան չվստահողները («ավելի շուտ չեմ վստահում» և «ընդհանրապես չեմ վստահում») կազմում են հարցվածների 66,4 %-ը (3 ամիս առաջ՝ մոտ 55 %): Միևնույն ժամանակ ուշագրավ է ընդհանրապես քաղաքական դաշտին տրված գնահատականը: Ճիշտ է, վստահության առումով առաջատարը ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունն են, այդուամենայնիվ, հարցումները ցույց են տվել, որ մոտ 68 %-ը կա՛մ ամբողջովին հիասթափված է գործող հիմնական քաղաքական ուժերից, կա՛մ նոր ուժերի ու անհատների է ցանկանում տեսնել: Այս առումով բոլոր ուժերի համար կարևոր ցուցիչ է, որ «դժվարացել է պատասխանել» մոտ 23 %-ը, իսկ մոտ 26 %-ը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին: Ավելին, մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարցվածների կեսից ավելին կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին (միանշանակ անհրաժեշտ՝ 29,3 %, ավելի շուտ անհրաժեշտ՝ 20,8 %):
Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում հարցումներ է անցկացրել նաև «Ֆոկուս» ընկերությունը: Այստեղ էլ հարցվածների մոտ 65 տոկոսը կտրուկ դեմ է արտահայտվել Սահմանադրության այնպիսի փոփոխություններին, որ Մայր օրենքից կհեռացնի Արցախի մասին հիշատակումը: Կողմ է եղել ընդամենը 13 տոկոսը: Հավելենք, որ վերջինիս հարցման արդյունքներում ուշագրավ ցուցանիշներ կան՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ: Միջազգային կազմակերպություններից Հայաստանի քաղաքացիների համար առաջատարը ԵԱՏՄ-ն է՝ մոտ 38 տոկոսով, երկրորդ տեղում Եվրամիությունն է՝ 18 տոկոսով: Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ-ը «վազանցել» է ՆԱՏՕ-ին. առաջինի օգտին քվեարկել է 8,5 տոկոսը, երկրորդի օգտին՝ 7,2: ՄԱԿ-ն այս հարցման ցուցակի հետնապահն է՝ 4,4 տոկոսով:
Լուսանկարը՝ MPG - Gallup International Association in Armenia-ի ֆեյսբուքյան էջից: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan