Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Պատերազմ Արցախում
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին

Միրզոյանը, Փաշինյանը և Սիմոնյանը հակառակ բաներ են ասում՝ նրանցից ո՞վ է ճիշտ

Փաշինյանի արտաքին քաղաքական փակուղին գնալով ավելի ակնհայտ է դառնում: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքականության փակուղին գնալով ավելի ակնհայտ է դառնում, ինչը սկսում է դրսևորվել ոչ միայն Հայաստանի մարզերում «բեմադրվող» քաղաքական վակուումը լցնելու իշխանությունների փորձերով, այլև այն փաստով, որ իշխանության ներկայացուցիչներն իրար հակառակ գնահատականներ են տալիս Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Այսպես, հունվարի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանը որոշակի հետընթաց է տեսնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկի մեջ։
Հունվարի 13-ին, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հարցազրույցը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքվից եկած վերջին հայտարարությունները համարում է լուրջ հարված խաղաղության գործընթացին։
Իսկ արդեն հունվարի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում հետընթաց չի տեսնում։
«Անզեն աչքով» պարզ է, որ Հայաստանի երեք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն իրարամերժ են։ Ավելին, իր իսկ ելույթում նույն Փաշինյանը նշեց, որ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունները կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի ներքաղաքական օրակարգով, իսկ ավելի կոնկրետ՝ սպասվող նախագահական ընտրություններով։
Սակայն, ըստ ամենայնի, նույնիսկ «ՔՊ»-ում հասկացան, որ այս վարկածն այնքան չի համապատասխանում իրականությանը, որ հրապարակային խոսույթի մեջ «գցեցին» ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունների այլ վարկածներ, և դա արեց Ալեն Սիմոնյանը, ով հայտարարեց, որ հետընթաց չի տեսնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններում։
Սիմոնյանը ևս մի քանի վտանգավոր գաղափարներ «նետեց» հանրային դիսկուրս. ի թիվս այլնի, նա, փորձելով հանդես գալ որպես Ալիևի փաստաբան, փաստացի հայտարարեց, որ Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալիքները միայն «հայելային պատասխան են» վերջին տասնամյակներում հենց Հայաստանից հնչած թեզերին։ «30 տարի մենք ասում ենք՝ Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան են, Ալիևը հակակշիռ է ստեղծում այս նարատիվներին»,- նշել է Սիմոնյանը։
Նախ նշում ենք, որ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ նույնացրել է Արցախը հայկական լինելու իրական թեզը ադրբեջանցիների՝ Երևանն ադրբեջանական լինելու կեղծ թեզի հետ։
Երկրորդ՝ անկախ Հայաստանի ոչ մի կառավարություն չի հայտարարել, որ Նախիջևանը Հայաստան է։ Ավելին, անդրադառնալով Արցախի թեմային, Հայաստանի ղեկավարությունը 2018 թվականին ասում էր, որ Արցախը հայկական է, բայց միջազգային հարաբերությունների տեսակետից առանձին սուբյեկտ է։ Հայաստանի միակ ղեկավարը, ով հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է», անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, ինչը, ի թիվս այլ բաների, փակուղի հասցրեց բանակցային գործընթացը և իրավիճակը հասցրեց պատերազմի։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Փաշինյանի կառավարության կարևորագույն «ուղեղային կենտրոններից» է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը, ԱՄՆ քաղաքացի, Հայաստանի փաստացի Թյուրքական աշխարհ ինտեգրման գաղափարի ջատագով Ժիրայր Լիպարիտյանը:
Սիմոնյանը կրկնում է Լիպարիտյանի այն թեզերը, որ «Ալիևը՝ սպառնալիքներով ուղղված Հայաստանին պարզապես հակակշիռ է ստեղծում այս նարատիվներին, որոնք կիրառվել են Հայաստանում անցյալ տասնամյակներում»։
Եթե անտեսենք զգացմունքները, ապա պետք է ասել, որ հայ ժողովրդին կրկին մոլորության մեջ են գցում՝ թաքցնելով սպառնալիքի իրական մասշտաբները։ Ալիևը կրկին պայթեցրել է Փաշինյանի քարոզչական փուչիկը. Հայաստանը, որպես անկախ պետություն, կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ: Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ: Եվ այս ամենը վերջին 5 տարիների ընթացքում իրականացված աղետալի քաղաքականության արդյունք է։
Արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանի անփորձության կամ միտումնավոր քաղաքականության հետևանք է, Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո առանձին քննության թեմա է։ Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը մեր երկիրը հասցրել են աղետի եզրին:
Մտածեք այս ամենի մասին…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan