Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
8
Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Պատերազմ Արցախում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ

Որ լրահոսում մի օր «կրիմինալ» տեղեկություն չլինի, հենց դա կդիտվի արտառոց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երևանում էլի կրակոցներ են հնչել: Կենտրոնում: Այս անգամ «դեպքի վայրում» զոհ, վիրավոր կամ «արնանման հետքեր», ինչպես նշվում է ոստիկանական ամփոփագրերում, չեն հայտնաբերվել: Բայց դա՝ այս անգամ: Իսկ այ, դրանից մեկ օր առաջ էլի Երևանում «հնչած կրակոցների» հետևանքով 25ամյա երիտասարդ էր վիրավորվել: Մեկ այլ դեպքում տուժողն այդքան բարեբախտ չէր եղել, նրան դանակահարել են, ինչի հետևանքով մահացել է: Պարզ ասած՝ սպանել են մարդուն: Չէ, մենք հասկանում ենք, որ այսօրինակ տեղեկությունները, որոնք սկսվում են «կրակոցներ են հնչել...» կամ «դանակով հարվածել են» արտահայտություններով, դարձել են, կներեք, առօրեական: Այնքան առօրեական, որ եթե, օրինակ՝ լրահոսում մի օր նման տեղեկություն չլինի, դա միանգամից ուշադրություն կգրավի, կդիտվի արտառոց:
Նույնիսկ «եղանակի տեսությունն» այդքան առօրեական չէ արդեն, որքան հրազենի կամ կտրող-ծակող առարկաների գործադրմամբ կատարվող հանցագործությունները: Ու գնալով դրանք ավելի ու ավելի առօրեականանում են: Խնդիրը միայն հանցավորության աճն ու ընդհանուր քրեածին իրավիճակը և միջավայրը չեն: Սա բազմաշերտ երևույթ է՝ մի շարք հիմնական գործոններով պայմանավորված: Բայց դրանց դիտարկմանն անցնելուց առաջ հիշեցնենք օրերս արձանագրված ևս մեկ ահավոր դեպքի՝ Վաղարշապատում (Էջմիածին) դպրոցական 15-ամյա պատանու՝ Նարեկի մահը: Ըստ շրջանառված տեղեկության, նոյեմբերի 17-ին նրա և հասակակիցների միջև միջադեպ է եղել, Նարեկին ծեծել են, նա տանն ասել է, թե՝ «հեծանիվից է ընկել», ապա մի քանի օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել է, տարել են տեղի հիվանդանոց, միայն օրեր անց, ըստ երևույթին՝ հիվանդանոցից ստացած տվյալների հիման վրա, դեպքով սկսել է զբաղվել ոստիկանությունը, իսկ դրանից օրեր անց 15-ամյա Նարեկը մահացել է:

Հավանական վարկածն այն է, որ նա մահացել է ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից, այլ կերպ ասած՝ տղային սպանել են: Այս կոնկրետ դեպքը նաև կոնկրետ հարցեր է հարուցում, որոնց, հուսով ենք, քննչական խումբը մասնագիտորեն կանդրադառնա. Արդյո՞ք ոստիկան հերթապահել է դպրոցում (մի ժամանակ նման կարգ էր մտցվել և կիրառվում, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ուներ), եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված եղել: Ինչո՞վ են զբաղված եղել այդ դպրոցի մանկավարժներն ու ղեկավարությունը, ո՞րն է խնդիրը, որ ստացած վնասվածքներից մոտ 10 օր անց տղան մահացել է, ինչպե՞ս են նրան բուժօգնություն ցուցաբերել, առհասարակ: Ցավոք, կրկնենք, սպանությունները, այդ թվում՝ հրազենի ու «կտրող-ծակող գործիքների» գործադրմամբ կատարվողները մեր երկրում ու ներկայիս հասարակության մեջ ներկա իշխանությունների պարագայում դարձել են առավել քան առօրեական:

Երկրում, որտեղ իշխանությունը հազարներով զինվորականներ է տանում ու իր արկածախնդրական «քաղաքականությամբ» կոտորածի մատնում, ինչպես փաշինյանականներն են սիրում ուրախ-ուրախ ասել՝ «հանուն ոչնչի», մեկ մարդու կյանքի արժեքն ընդհանրապես զրոյականացվել է: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, սիրում է միայն խրոխտ հաշվետվություններ ներկայացնել առ այն, թե քանի տասնյակ «գործ» է բացահայտել: Դե, դա, առհասարակ, համակարգային հին հիվանդություն է: Ոստիկանների ու պարեկների քանակի ավելացումն ընդամենը մեծացրել է այդ հիվանդությամբ «վարակվածների» թիվը: Հիմա գործոնների մասին: Առաջինն, իհարկե, իրավապահ համակարգ ասվածն է: Կոնկրետ՝ ոստիկանությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ամենասիրելի, ամենից շատ ու առատ պարգևավճարվող (նախարարմախարարներից, յուրային դեպուտատ-մեպուտատներից հետո) կառույցը: Այստեղ շարունակական «բարեփոխումներ» են արվում, պարեկային նոր ծառայություն են ներդրել ու տարածում (չնայած մամուլում ավելի շատ լուրեր են հայտնվում հենց պարեկների զանազան «արկածների» մասին):

Թանկանոց ծառայողական ավտոներ ու լրտեսելու ծրագրեր են ձեռք բերվում ոստիկանության համար, և այլն, և այլն: Բայց մեջն ի՞նչ: Իսկ «մեջն այն», որ ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար: Ըստ էության, «Նիկոլի թվի ոստիկանությունը» ոչ թե հանցավորության դեմ պայքարով ու նաև հանցավորության կանխարգելման խնդիր ունեցող պետական կառույց է, այլ... «պատժիչ օրգան»: Երկրում, որտեղ ոստիկանության առջև դրված առանցքային խնդիրը իշխանության քաղաքական հակառակորդներին հետապնդելն է, «ֆեյսբուքի» գրառումների կամ մեկնաբանությունների համար մարդկանց ետևից ընկնելն ու «թիթեռ նկարելը», ինքնըստինքյան հասկանալի է, որ հանցավորությունը ծավալվելու է: Ինչպես Խազանովի հայտնի մանրապատման մեջ է ասվում. «Քանի որ կա հանցավորություն, գոյություն ունի նաև ոստիկանություն, քանի որ կա ոստիկանություն, ուրեմն՝ գոյություն ունի հանցավորություն... Այսօր հանցավորությունն ավելի լավ գոյություն ունի»:

Նույն ոգով շարունակելով՝ կարող ենք նշել՝ քանի որ ոստիկանությունը «յուղոտ»՝ միլիարդանոց պարգևավճարներ է ստանում՝ իր բուն գործը չանելու, այլ զուտ իշխանությունը պահել-պահպանելու համար, հանցավորությունն ավելի տարածված գոյություն ունի: Էական մեկ այլ գործոն է երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն ուղղակի խայտառակ է: Ու խայտառակ է միանգամից մի քանի առումով: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես էլ աննախադեպ է՝ ներհասարակական ատելություն սերմանելու առումով: Հարցը զուտ «սև»-«սպիտակ»-ի բաժանումը չէ: Հարցն այն է, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցների, շարունակում է լինել վերբալ ագրեսիայի, ներքին ատելության տարածման առատահոս աղբյուր, եթե չասենք՝ հորդառատ գետ: Այդ ագրեսիան ոչ մի տեղ չի անհետանում, չի գոլորշիանում: Այն «նստվածք» է տալիս հասարակության մեջ: Ավելին, շարունակական վերբալ ագրեսիան կուտակվելով հանգեցնում է նմանօրինակ դաժանությունների, երբ կենցաղային թվացող իրավիճակն ավարտվում է դանակահարությամբ, ծեծուջարդով, կրակոցներով: Որովհետև սկսել ենք լինել ոչ միայն ծայրահեղ անհանդուրժող, այլև նույնիսկ միմյանց ատող: Եվ մեկ էական գործոն է իշխանության, հատկապես «առաջին դեմքերի» վարքը:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, գործում է՝ թքած ունենալով օրենքների և օրինականության վրա: Սահմանադրություն ասվածը դարձել է չուլ: Իշխանավորները օրենքները անտեսում ու ոտնահարում են՝ ինչպես կարող են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց հարցն այստեղ օրինակների քանակը չէ, այլ բուն հարցը: Հասկանալի է, որ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Բայց... մարդիկ էլ օրինակ են վերցնում և իրենց հերթին անտեսում են օրենքները... իրենց ուժերը ներածին չափ: Կան նաև այլ գործոններ՝ սոցիալական վիճակի վատթարացում, թմրամոլության և խաղամոլության տարածում և արմատավորում, օտարերկրյա միգրանտների անկառավարելի ներհոսք, բայց առանձնացված երեք գործոնները առանցքային են, ու դրանց պարագայում որակական փոփոխություն կարծես չի նշմարվում:

Հ.Գ.-Այստեղ հատուկ չանդրադարձանք ապօրինի զենքի խնդրին ու դրա ֆոնին զենքի կրման օրինականացման փորձերին: Սա բավական ծավալուն թեմա է ու այլ «դասի» թեմա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan