Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան
8
Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան

Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում. Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Հայտարարություն Գերագույն Հոգևոր Խորհրդի

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է: 

Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը: 

Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով: 

Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը: 

Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի:

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ անհամարժեք։ 

Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի: 

Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։ 

Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին: 

Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները: 

Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. ամեն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan