2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին
6
Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պատերազմ Արցախում
Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը

«Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է, նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով»․ «Արտ Բազիսը»՝ ներկայացնում է Փաշինյանի որդու ցուցահանդեսը

Արտ Բազիսը սիրով ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները՝ Երևանի իր Ստուդիո 20 հասցեում:

Ասված է կազմակերպության հայտարարության մեջ․ ««Պատկեր-ացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։

Երկու արվեստագետներն էլ կիսատ թողելով արվեստի ակադեմիական կրթությունը՝ ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու եւ իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի եւ պատկերի պատկեր-ացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձեւեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։ Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկեր-ացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։ Արվեստագետները համարում են, որ լավ նկարել իմանալը միգուցե խանգարում է լավ նկարելուն։

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է։ Նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով։ Սկզբում աբստրակցիաներ, կոնստուտիվիստական կոլաժներ էր անում, սակայն տարիներ առաջ՝ կոլեկտիվ նկարչական առօրյան մեծ դեր ունեցավ նկարչության մասին պատկերացումների ձեւավորման համար։

Վահագն Մանգասարյանի հիմնական գործը նկարելն է։ Չնայած ծնվել է նկարչի ընտանիքում եւ մանկությունից նկարել, սակայն ինչ-որ պահից, իր համար հեղափոխական պահից սկսած այլ կերպ է սկսել նկարել, եւ հենց այդ կերպ նկարված գործերն են ներկայացված այս ցուցահանդեսին։ Նա համարում է, որ նախկինում ինքը հենց նկարում էր վատ՝ գիտուն նկարողների նման։

Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։

Այս ցուցահանդեսը առիթ է ցույց տալու, թե ինչպես են արվեստագետները նկարում որպես ընթացք եւ ինչպիսի կոնցեպտներ ու էսթետիկաներ են առաջարկում նկարչության եւ առհասարակ արվեստի ներկա իրադրության մեջ եւ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արվեստի եւ առհասարակ հանրության հայաստանյան կոնտեքստում՝ մեդիաների կողմից անընդհատ պատմականացնող հետաքրքրաշարժ վերաներկայացումների մրցակցող դրությունից անդին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan