Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին
Դիտել նաև
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ)
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի հետ է կապում։
Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում։ Տավուշցիների մոտ 70 տոկոսը ձայն էր տվել Նիկոլին, իսկ հայտնի գյուղերում՝ ավելի մեծ տոկոս։ Սա նշանակում է, որ հիմա Նիկոլն իր ընտրազանգվածի դեմ է կանգնած։
Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլորն այսօր իրենց զգում են անպաշտպան ու խաբված։ Հետևաբար բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն։
Սա ընտրազանգվածների հակամարտություն չէ, ընտրություն չէ, կուսակցական պրոցես չէ։ Եվ ողջ հմայքն ու ներուժը դրա մեջ է։ Եվ հենց սա է զրկելու այս իշխանությանն իր ուժից, որն է սուտը, նենգությունը, մաղձը, խաբելը։
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին»։