Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում
8
Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Պատերազմ Արցախում
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին

Թբիլիսիում հայերեն արձանագրություններով տապանաքարեր են հայտնաբերվել

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար:

Այս մասին ասվում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Նախարար Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել են խորհրդակցելու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբությանին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին: Տարածք են հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։ Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը, քաջ ծանոթ լինելով վանքի պատմությանը և պանթեոնում թաղված աճյունների դասավորվածությանը, առաջին օրվանից մասնակցել և հետևել է պեղումների ամբողջ գործընթացին՝ տրամադրելով արխիվային նյութեր հնեաբաններին: Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ դամբարան։ Նրանցից երկուսը հայտնաբերվել է մարմարե տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների տեսքով»,-ասվում է տեքստում:

Տապանաքարերը պատկանում են Թիֆլիսի վանքի մայր տաճարի ավագ քահանա Տեր Հովհաննես Տեր Պողոսյանին ու նրա կնոջը` Քալի Բեկտաբեկովային։ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Վիրահայոց թեմի միջնորդությամբ, Վրաստանի կառավարությունը աջակցել է, որպեսզի շիրիմները և տապանաքարերը տեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Լևոն Չիդիլյանի առաջարկը պեղումները շարունակելու ընդունվել է: Նախարար Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ 2023 թվականի հունվարից տվյալ հատվածի ողջ տարածքում կիրականացվեն պեղումներ: Ապագա պեղումների վայրում թաղված են եղել Ալեքսանդր և Դարիյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոնստանտին Խատիսյանները, Թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցը և Պողոս Իզմաիլովը և ուրիշներ: Գործընթացը շարունակվելու է:

Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում 1430-1938 թվականներին գործել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին (կառուցված՝ 14-րդ դարում.), որը կոչվել է նաև Վանքի Մայր Տաճար կամ Հարանց վանք: Ժամանակին եռագմբեթ վանական հսկայական համալիրը ներառել է վանահոր երկհարկանի շենքը, Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Տեղում հուղարկավորվել են նաև ժամանակի մեծերը՝ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ: Խորհրդային տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan