Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել

Քյարամյանի ու զոհված զինծառայողների հարազատների հանդիպման ժամանակ չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ. ՔԿ

Քննչական կոմիտեն Արգիշտի Քյարամյանի ու զոհված զինծառայողների ծնողների հանդիպման վերաբերյալ պարզաբանում է տարածել:

Պարզաբանման մեջ ասվում է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.

2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։

Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:

Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:

Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan