Հայտնաբերվել և կալանավորվել է հոգեբանին մահացու վնասվածք հասցնողը
Ոստիկանությունը հայտնաբերել է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզում մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանին: Նա կալանավորել է:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանին, որը մահացել է:
Քննիչը հուլիսի 20-ին որոշում էր կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: