Շիրակի մարզում, Ապարան, Գավառ, Սեւանում քաղաքներում ձյուն է տեղում. Երևան-Սեւան ճանապարհին մառախուղ է
Դիտել նաև
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան- «Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։