Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Դիմեցի իրենց, որ լուսաբանեմ, միանգամից մերժեցին․ Հ1-ի Գորիսի թղթակիցը՝ աշխատանքից ազատվելու մասին

Քիչ առաջ տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերության Գորիսի թղթակից Արևիկ Աբելյանն աշխատանքից ազատվել է։ Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Հ1-ից ստացված նամակը, գրել է․ «Նամակ Հ1-ից, հերթը ինձ էլ հասավ․․․ քաղաքականացնել»։

 

«Հրապարակ»-ի  հետ զրույցում Արևիկ Աբելյանը վստահեցրեց, որ աշխատանքից ազատվել է քաղաքական տեսակետների համար։ «Հաճախ են մարդիկ անձին նույնացնում լրագրողի հետ։ Ես երբևէ չեմ խառնել իմ հայացքները մասնագիտության հետ։ 16 տարի է` լրատվական դաշտում եմ, երկար տարիներ աշխատել եմ տեղական «Լաստ» հեռուստաընկերությունում, համագործակցել եմ «Հ2», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ և լավ տիրապետում եմ լրագրողական էթիկային։ Երբեք չպատկանելով ոչ մի կուսակցության՝ մշտապես բացահայտ արտահայտել եմ իմ կարծիքը՝ չխառնելով մասնագիտության հետ»։ Մեր հարցին, թե, ըստ իրեն, ի՞նչն է առիթ հանդիսացել Հ1-ի կողմից նման որոշում կայացնելու, Արևիկ Աբելյանն ասաց։

«Ես սյունեցի չեմ, Վանաձոր քաղաքից եմ, ամուսնացել եմ հրաշալի գորիսեցու հետ և երկար տարիներ բնակվում եմ Գորիսում։ Շատերը գիտեն, որ Սյունիքն ու Գորիսը ահավոր շատ եմ սիրում, և ինձ համար ցավ է այս անզուգական հողի անգամ մեկ մետրի կորուստը։ Փաշինյանի այցի օրը, երբ փակվեցին ճանապարհները, ես նույնպես այնտեղ եմ եղել և իմ անձնական էջով, ուղիղ եթերի միջոցով հեռարձակել եմ ընթացքը։

Երեկ Տեղ համայնքում էի, ՊՆ-ից մարդիկ կային, դիմեցի իրենց, որ լուսաբանեմ։ Իրենք թեման էլ չհարցրեցին։ Միանգամից մերժեցին։ Հասկացա, որ հաջորդ քայլը այս նամակն է լինելու»։ Արևիկ Աբելյանը զրույցի մեջ նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքի է անցել հեղափոխությունից հետո՝ իրենց առաջարկով։ Նա  Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցի մամլո խոսնակն է, որը  նույնպես միացել է վարչապետի հրաժարականը պահանջող սյունեցի համայնքապետերին։

«Հրապարակը» կապ հաստատեց նաև Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արմինե Հակոբյանի հետ, ով լրատվական հաղորդումների պրոդյուսերի անունից նշված բովանդակությամբ նամակ է ուղարկել Արևիկ Աբելյանին։ Արմինե Հակոբյանը մեզ ուղղորդեց կապ հաստատել հեռուստաընկերության փիառ բաժնի պետ Մարտինա Սարդարյանի հետ, քանի որ, իր խոսքերով, իրավասու չէ պատասխանելու նման հարցերի։ Փիառ բաժնի պետը, լսելով մեր հարցը, խնդրեց այն ձևակերպել գրավոր, ուղարկել Հանրային հեռուստաընկերության էլեկտրոնային փոստին, որին կպատասխանեն իրավասու մարմինները։

ՀԳ․ Հանրային հեռուստաընկերության կողմից պատասխան ստանալու դեպքում այն կհրապարակենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan