Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ)
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Փակ հանդիպմանը խոսվել է Մեղրիից. ինչ է մանրամասնել Փաշինյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Նախ՝ շաբաթ երեկոյան նա կառավարական իր առանձնատանը հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից իր մտերիմներին, մի քանի ժամ քննարկում ունեցել:

Իսկ արդեն կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետը ՀՀ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա ներկայացրել է այն իրավիճակը, որ եղել է Հադրութի շրջանում, եւ խոսել սպասվող զարգացումների մասին: «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել:

Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, հենց այս հատվածին է վերաբերում», – ասել է նա:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԽ նիստի փակ հատվածում տեղի ունեցած քննարկումներից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ժամանակ խոսվել է նաեւ Մեղրիի մասին, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ պետք է տարածք հանձնենք նաեւ Մեղրիից:

Սակայն Փաշինյանը հերքել է եւ ասել, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը, հրահրում, եւ իրենք պատրաստ են, անգամ դիմել են ՀԱՊԿ-ին եւ ասել՝ եթե հարձակում լինի, պետք է պաշտպանեն Հայաստանին: Այսինքն՝ այս անգամ Հայաստանը նախապես է պատրաստվում հնարավոր սահմանային ոտնձգություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan