Դոնալդ Տուսկ. Շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում բախումներով
Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում բախումներով, այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը։
«Եկեք մեր ուժերի ներածին չափով անենք հնարավորը, որպեսզի այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի։ Մենք կոչ ենք անում կողմերին երկխոսություն պահպանել։ Երկխոսության միակ այլընտրանքն աղետն է՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս», - նշել է նա։
Zham.am
We are very concerned by the hostilities in Nagorno-Karabakh. Let’s do everything in our power for the conflict not to change into a regular war. We call on all parties to maintain dialogue. The only alternative to dialogue is a catastrophe for the whole region and beyond.
— Donald Tusk (@donaldtuskEPP) September 27, 2020