Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ)
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար)

Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթելու համար իշխանությանն անհրաժեշտ է շուրջ 650 հազար ձայն։ Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա բարդ, չափազանց բարդ խնդիր է։ Սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում է՝ որպես կենաց-մահու հարց, իբրեւ թե այդ հանրաքվեից է կախված ամեն ինչ՝ տնտեսության զարգացումը, դատարանների անկախացումը, մարդկանց լավ կյանքը, եւ այդպես շարունակ…

Դա, իհարկե, իրականության հետ ընդհանրապես կապ չունի, սակայն իշխանության քարոզչական մարտավարության հիմնական բաղադրիչն է։ Եվ հանրաքվեին այդպիսի նշանակություն տալով՝ իշխանությունը ցույց է տալիս նաեւ, որ բացառում է հանրաքվեի տապալման հնարավորությունը։ Եվ այս պարագայում առաջանում է կարեւոր հարց՝ արդյոք իշխանությունը Սահմանադրական հանրաքվեում հաղթելու համար կդիմի՞ ընտրակեղծիքների, թե՞ ոչ։ Խոսքը, բնականաբար, կոպիտ ընտրակեղծիքների, քվեատուփեր լցոնելու մասին չէ. այդ ժամանակները վաղուց անցյալում են։

Հարցը վերաբերում է առավելապես վարչական ռեսուրսի կիրառմանը։ Արդյոք իշխանությունը կօգտագործի՞ վարչական ռեսուրսը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին «կտանի՞» ընտրատեղամասեր, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հետհայացք գցել եւ հասկանալ՝ արդյոք անցած շուրջ երկու տարիներին իշխանությունն օգտագործե՞լ է այդ գործիքը, թե՞ ոչ։ Պատասխանը դրական է՝ այո, իշխանությունը անհրաժեշտության դեպքում կիրառել է վարչական ռեսուրսն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել։ Ամենաթարմ օրինակը Հանրապետության հրապարակում կազմակերպված ամանորյա միջոցառումն էր, որին մասնակցելու համար անգամ մարզերից ավտոբուսներով մարդիկ էին բերվել միայն այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կայանա բազմամարդ հրապարակում։

Եվ ուրեմն, եթե անգամ էսթետիկական տեսարան ստանալու համար իշխանությունը «բերման է ենթարկում» հպարտ քաղաքացիներին, ի՞նչն է նրան ստիպելու ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսը հանրաքվեի ընթացքում օգտագործելու գայթակղությունից։ Բնականաբար, դա փորձ կարվի կատարել հնարավորինս անաղմուկ, աննկատ, բայց այսօր դա գործնականում հնարավոր չէ։ Դա արձանագրելու են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային դիտորդները։ Բայց հասկանալի է, որ իշխանությանը դա այնքան էլ չի հուզում։ Եթե միջազգային հանրության արձագանքը հուզեր իշխանությանը, նա չէր գնա ակնհայտ հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով հանրաքվե անցկացնելու քայլին։

Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ ապրիլի 5-ին մենք ականատես ենք լինելու «հին եւ բարի ավանդույթներով»  հանրաքվեի՝ այն տարբերությամբ, որ ընտրատեղամաս են գնալու ոչ թե՝ «կեղեքված, ոտնահարված, խեղճացած», այլ՝ «հպարտ» քաղաքացիները, որոնք իշխանության համար ոչ թե նպատակ են, այլ միջոց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan