«Մարիամ Փաշինյանն ասելիք ունի, նրա գրառումները խորքային են». Հովիկ Աղազարյան. Տեսանյութ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ խմբակցության ներսում Արթուր Վանեցյանի վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել. «Եթե տարբեր առիթներով հանդիպում ենք և ընդհանուր բնույթի զրույցներ ենք ունենում, երևի հազվադեպ անդրադառնում ենք այդ խնդրին, այդպիսի բան չկա: Վանեցյանի հետ կապված ՔՊ-ից արտահոսքը բացառված է»:
Հիշեցնենք, որ այս օրերին խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաև խոսում են այն մասին, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից:
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը հոդված էր հրապարակել Արթուր Վանեցյանի դեմ՝ գրելով, թե նա է եղել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ կայքերում հրապարակվող նյութերի հեղինակը:
Մանրամասները տեսանյութում