Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. ԱՆ մասնագետների հորդորը

Դիտել նաև
Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն
Առաջարկվեց Ամանորի միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը փոխանցել Ստեփանակերտի վերականգնման աշխատանքներին
Ամանորի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան
Ձևավորում ենք ամանորյա սեղանը. ֆոտոշարք
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18-ից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը փակվելու են
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` հաճախ տոնական օրերին արձանագրվում ենսննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար Առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են`
- տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդով.
- սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք.
- оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սննդի փոխարեն.
- սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը.
- պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ.
- նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը: