Բանկի աշխատակցուհիներին արգելել են հղիանալ՝ առանց տնօրինության իմացության
![Բանկի աշխատակցուհիներին արգելել են հղիանալ՝ առանց տնօրինության իմացության](/timthumb.php?src=/disc/21-11-18/0260a1f6337d9b021a97a9b7bdba141f.jpg&w=450)
Չինաստանի Հեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքի առևտրային բանկի աշխատակիցներին արգելել են հղիանալ՝ առանց տնօրինությանը տեղյակ պահելու: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ ընկերության կանոնակարգի՝ այն հղիությունները, որոնք այսպես ասած հավանության չեն արժանացել տնօրինության կողմից, պետք է ընդհատվեին, իսկ եթե կինը չի ցանկանում արհեստական ընդհատում իրականացնել, ապա նրան պատիժ էր սպասվում:
Բանկի աշխատակցուհիներից մեկն արդեն դիմել է արհմիություն և տեղեկացրել, որ հղիության համար իրեն պատժել են:
Արհմիության միջամտության արդյունքում՝ բանկը չեղարկել է պատիժները:
Zham.am